Skip to main content

Ես ասում եմ՝ մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը. զգում եք չէ՞ ոնց է գալիս իշխանությունը բռնազավթելnւ կոչը. Արամ Վարդևանյան | Վեհափառ Հայրապետին ավազանի անունով դիմելով՝ վիրավորում են հավատավոր զավակներին. Մելիքյան | «iPhone 17»-երով եկել, «iPhone 4»-ի սոֆթով «բուքսավատ» եք անում, ժողովրդին էլ նույնն եք ստիպում. Կոնջորյան | Արդեն անունն էլ եմ որոշել՝ Անգել. նա իսկական հրեշտակ է. լքված նորածնին գտած երիտասարդ | Հայաստանում նոր Սահմանադրություն ունենալը ալիևյան պահանջ է, լավ է՝ Ալիևը ձեզ այդ օրակարգը տվեց. Քրիստինե Վարդանյան | Հույս ունեմ՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի քննադատի Ալիևի երեկվա հայտարարությունները, մասնավորապես՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ասված խոսքերը. ադրբեջանագետ | Մաշտոցի պողոտայում բախվել են «Lada Priora»-ն ու «Audi»-ն. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ | Միանգամից երեք ուշագրավ աստղագիտական երևույթ. սպասվում է իսկական երկնային մարաթոն. Լևոն Ազիզյան | Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան | Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ երբ և որտեղ կլինի. «Ժողովուրդ» | Նարեկ Կարապետյանի աղմկահարույց որոշման պատճառը. «Հրապարակ» | ՔՊ տիկնայք «ֆլիրտի» մարաթոն են հայտարարել. «Հրապարակ» | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու են հաշտ ու համերաշխ ընդդիմությունն ու իշխանությունը. Աժ-ում սիրախաղերի հետքերով | ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել | Դուք ծնվել եք Բաքվում, ադրբեջանցի տեսե՞լ եք. կարո՞ղ է պատահի, որ 5-6 տարեկանում հավաքագրված լինեք Խորհրդային Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից. Սարգսյանը՝ Գաբրիելյանին

Լրահոս

Առկա ծիսական պարագաների և հոգևոր գրականության հաշվառման ընթացքը նկարել են և տարածել՝ ներկայացնելով իբրև վանքի անխնամ վիճակ. Տավուշի թեմ

ՀԱԵ Տավուշի թեմը պարզաբանում է տարածել, որում ասվում է.

«Օրեր առաջ համացանցում տարածվել է մի տեսանյութ, որով փորձ է արվում ներկայացնել, թե մեր գործող վանքերը գտնվում են անուշադրության ներքո։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ հիշյալ տեսանյութում ներկայացվածը Հաղարծնի վանքը չէ, ինչպես նշվում էր, այլ Գոշավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու գավիթի հատվածը։

Հաշվի առնելով, որ հիշյալ տեսանյութի տարածումից հետո իրականում սրտացավ ու մտահոգ անձանց մոտ հարցեր են առաջացել՝ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել․ տեսանյութի նկարահանումից մեկ օր առաջ, ըստ եկեղեցու աշխատակիցների, ենթադրաբար գավթի գրատնից կատարվել է գողություն։ Դեպքի կապակցությամբ աշխատակիցները կատարել են առկա ծիսական պարագաների և հոգևոր գրականության հաշվառում։ Հենց այդ ընթացքն է նկարահանվել և տարածվել համացանցում՝ ներկայացվելով իբրև վանքի անխնամ վիճակ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գտնվող բոլոր վանքերը՝ անկախ այցելուների կամ տուրիստական խմբերի մեծ հոսքից, մշտապես գտնվում են եկեղեցականների ուշադրության ու հոգածու վերաբերմունքի առանցքում։ Կոչ ենք անում նմանատիպ իրավիճակների դեպքում անմիջապես դիմել տեղում ծառայող հոգևորականին և ստանալ համարժեք բացատրություններ՝ այդպիսով ավելի մեծ օգտակարություն բերելով թե՛ Եկեղեցուն, թե՛ հասարակությանը։

Տեր Թադեոս քահանա Թադևոսյան

Գոշավանքի հոգևոր հովիվ»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում իբր Հաղարծին վանական համալիրում արված տեսանյութ էր հրապարակել և գրել.

«Հաղարծնի վանք՝ 10-րդ դարի հայկական վանական համալիր Տավուշի մարզում:

Որ ասում ենք՝ Աստծո տունը վերածել եք չուլանի, աղբ եք պահում… իսկ մոմի բիզնեսը կառուսելի եք վերածել: Մարդը գա, փողը տա, մոմը դնի, կեսը մնա ջրի տակ, ու հավաքեք, նորից ծախեք, նորից գա, նորից ծախեք, հետո նորից գա, նորից ծախեք, ծախեք, փող գա, փո՛ղ, փո՛ղ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև