Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները | Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում»․ Սուրենյանցը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Քաղաքացիների 45% պատրաստ են ընտրական կեղծիքի դեպքում դուրս գալ և պաշտպանել իրենց ընտրական իրավունքը. սոցհարցում | Իրավաբան փորձագետները զգուշացնում են՝ ընտրություններից առաջ ԵՄ-ն աջակցում է հայաստանյան «բռնшպետին»՝ չնայած ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարումներին. Ամստերդամ | Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ Երևանում, ներառյալ՝ Ուկրաինայի նախագահին. Փաշինյան | Վարորդները պետք է չտրվեն ապօրինի հրամաններին և վիրավորեն քաղաքացիներին, իրենց իրավասության ներքո է հասարակական տրանսպորտի անվտանգ վարելը. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) | Ենթադրենք Արծվաշենը վերադառնում է ՀՀ-ի վերահսկողության ներքո, տեսնում ենք, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, մեր ռեակցիան ի՞նչ պետք է լինի. Փաշինյանը՝ Ստեփանակերտի եկեղեցիների nչնչացման մասին հարցին ի պատասխան | ՔՊ 26,7%, «Ուժեղ Հայաստան»՝ 14,1%, «Հայաստան»՝ 8,2%, ԲՀԿ՝ 7,9%, «Միասնության թևեր»` 4,2%․ սոցհարցում | «Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում ՀՀ-ն վատթարացրել է դիրքերը՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում | Հիշե՛ք Արցախը, որ ձեր քվեով, Հայաստանը նույնպես չարժանանա նույն ճակատագրին. Արտակ Զաքարյան | 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. Փաշինյան | Գագիկ Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական․ Միքայել Մելքումյան | Աջափնյակում բացվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական գրասենյակը (տեսանյութ) | Սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս․ Գագիկ Սուրենյան

Լրահոս

Համոզված եմ, որ Արսեն Թորոսյանը նոր գաղափարներ և նոր էներգիա կհաղորդի նախարարության աշխատանքներին. Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանին: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Նարեկ Մկրտչյանին՝ նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար և նշել, որ նրա գլխավորությամբ ոլորտում վերջին 4 տարիներին տեղի են ունեցել էական բարեփոխումներ, որոնց զգալի մասը գտնվում է իրագործման փուլում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ բոլոր ուղղություններով բարեփոխումներն ունեն սկզբունքային նշանակություն: «Համոզված եմ, որ մենք դրանք կշարունակենք: Տեղյակ եք, որ պարոն Մկրտչյանը նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ինչը նույնպես կարևոր առաքելություն է, հատկապես հաշվի առնելով Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերությունը, որը հաստատվել է այս տարի, ինչպես նաև օգոստոսի 8-ի հանդիպման արդյունքներով Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև հաստատված հարաբերությունների աննախադեպ բարձր մակարդակը»,- ասել է վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով Նարեկ Մկրտչյանին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել դեսպանի պաշտոնում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Արսեն Թորոսյանը քաղաքական թիմի արդեն ամենափորձառու ներկայացուցիչներից է և համոզմունք հայտնել, որ աշխատանքի և սոցիալական ոլորտում բարեփոխումների ընթացքը կշարունակվի: «Իհարկե, համոզված եմ, որ պարոն Թորոսյանը նոր գաղափարներ և նոր էներգիա կհաղորդի նախարարության աշխատանքներին, որովհետև աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտը շատ կարևոր է: Ընդհանրապես նախարարության անունն արդեն ամբողջությամբ արտահայտում է այն հայեցակարգը, որը մենք ունենք և որն իրականացնում ենք, որովհետև մարդու սոցիալական վիճակն ուղիղ կապված է աշխատանքի հետ: Ուզում եմ առանձնահատուկ ուշադրություն դարձնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պայմանական կրթական կոմպոնենտին, որովհետև մենք շատ ծրագրեր ունենք, որոնց առանցքում մարդկանց վերապատրաստումն է, վերամասնագիտացումը, մասնագիտական հմտությունների և կարողությունների հետագա զարգացումը»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ ունենք նաև սոցիալական հատուկ խմբեր, որոնց վերաբերյալ քաղաքականություններն ունեն առանձնահատկություններ:

«Մեր խնդիրը ի՞նչն է, որ որևէ մարդ, և դա ժողովրդավարության ու ազատության ամենակարևոր սկզբունքն է, ցանկացած մարդ, ցանկացած քաղաքացի իր կյանքում հնարավորինս անկախ լինի, այսինքն մենք աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում մեր ռազմավարությունը մարդուն հնարավորինս անկախ, հնարավորինս ինքնուրույն, հնարավորինս ազատ դարձնելն է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին Հայաստանի Հանրապետության համար մարտահրավերներով լի կարևոր մի ժամանակահատվածում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում պետությանը ծառայելու հնարավորության համար։ «Մենք այդ ժամանակահատվածում մեր գործընկերների հետ Ձեր առաջնորդությամբ և Կառավարության մյուս գերատեսչությունների, Ազգային ժողովի հետ սերտ համագործակցությամբ կարողացել ենք ոչ միայն պատվով հաղթահարել այդ ժամանակահատվածի մեր հիմնական մարտահրավերները, այլ նաև մի շարք բարեփոխումներ իրականացնել: Էական փոփոխություններ են տեղի ունեցել: Վստահ եմ, որ պարոն Թորոսյանը հաջողությամբ կշարունակի բոլոր ծրագրերը: Նաև հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և Կառավարության մեր մյուս գործընկերներին, որոնց հետ սերտ համագործակցությամբ կարողացել ենք նաև Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերն արդյունավետ իրականացնել, հիմա մտել ենք ավելի առանցքային փուլ՝ երկարաժամկետ կտրվածքով նրանց ներառումն ապահովելու համար»,- ասել է Նարեկ Մկրտչյանը: Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում անելու է ամեն ինչ՝ երկկողմ համագործակցությունն էլ ավելի խորացնելու նպատակով:

Իր հերթին Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել, որ առաջիկայում փորձելու են լավարկել բոլոր ծրագրերն ու նախաձեռնել նոր բարեփոխումներ: «Այս ոլորտն ինձ համար բնականորեն հոգեհարազատ է եղել, և ես հաճախ նաև քննարկումներ եմ ունեցել, նաև այնպիսի փաստաթղթերի վերաբերյալ, որ Կառավարությունն է ընդունում: Կարծել եմ, որ կարող եմ ինչ-որ ձևով օգտակար լինել, և դրանցից շատերը, ըստ էության, ինձ գոնե հիմնական մասերով արդեն ծանոթ են։ Իհարկե, բոլոր բարեփոխումները շարունակելու ենք, և պարոն վարչապետ Ձեր առաջնորդությամբ՝ փոխվարչապետերի, մյուս գործընկերների հետ համագործակցությամբ»,- նշել է Արսեն Թորոսյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930