Skip to main content

Մենք ԹՐԻՓՓ-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք ադրբեջանցիների հետ բանակցել․ Նարեկ Կարապետյան | Խոսել ենք, որոշում է կայացվել, որի համար վարչապետին շնորհակալ եմ. Ալեն Սիմոնյանը՝ ԱԽ քարտուղար նշանակվելու մասին. Factor | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի օր սիրախաղ, մի օր քաշքշոց սա խորհրդարա՞ն է. հարց` Կարապետյանին | Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico | Ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության առջև սահմանները բացելու համար․ Կարապետյանը՝ Խանդանյանին | Հայկ Կոնջորյանը դժվար կարողանա ինչ-որ բան ասել մեզ. բարեկրթության ընդհանուր նորմերի խնդրահարույց պահ էր. Կարապետյան | Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից | Թուրքիայում հրդեհ է բռնկվել ավելի քան 100 զբոսաշրջիկ տեղափոխող նավակում | Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ | Պարեկների և քաղաքացիների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանձնողների ու փրկողների պարագայում Ադրբեջանը ստանում է իր ուզածը, գուցե կոալիցիա կազմեք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որոշում եմ կայացրել՝ կադրային լուծումներ են լինելու բանակում մահերի համար. Նիկոլ Փաշինյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի | Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ. Գևորգ Պապոյան | Մարտուն Գրիգորյանի հարցաքննությունն ավարտվել է, նա մեղքը չի ընդունում. փաստաբան

Լրահոս

Նիկոլ, ե՞րբ ես վերջապես հրապարակելու 2019 թվականին քո սեղանին դրված կարգավորման պլանները, որոնք դու, քո իսկ խոստովանությանբ, մերժել ես` որ փրկես Հայաստանի անկախությունը. Զուրաբյան

Խոսելիս այսօրվա ասուլիսին օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի մասին` Փաշինյանը փորձել է հակադարձել նրանց, ովքեր ասում են, որ հռչակագիրը իրավական ուժ չունի և չի կարող դիտարկվել որպես խաղաղության համաձայնագիր: ։ Այս մասին Ֆեսյբուքի իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Փաշինյանն ասել է.

«Հիմա ասում են դա «հռչակագիր է»՝ իբր դրանով ուզում են նսեմացնել «հռչակագրի» նշանակությունը: Ես Ձեզ համար նորություն ունեմ և դուք գնահատեք լավ նորություն է, թե ՝ վատ:

Ղարաբաղի հակամարտության ողջ ընթացքում այն փաստաթուղթը, որը 1994 թվականից մինչև վերջ բանակցվել է, անունը եղել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության Նախագահների միջև Հռչակագիր»: Այսինքն, եթե «հռչակագիրը» էդպիսի վատ կարգավիճակ ունեցող փաստաթուղթ է, ուրեմն ինձնից նախորդները երեսուն տարի, այսինքն՝ 1994 թվականից մինչև 2018 թվականը, մեր բոլորի ռեսուրսները, էներգիան, նահատակների կյանքը զոհաբերել են «ոչինչ չարժեցող» մի թուղթ բանակցելու վրա: Թող իրենք էսօր ասեն, որ երբ իրենք «հռչակագիր» էին բանակցում, դա ոչ մի նշանակություն չուներ և թող խոստովանեն, որ խաբել են ժողովրդին:»

Փաշինյանն, ինչպես միշտ, ստում է: Մինսկի խմբի հովանու ներքո քննարկվող այն փաստաթղթերը, որոնք արդեն հրապարակվել են, ունեն հետևյալ կարգավիճակներ:

1. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համապարփակ համաձայնագիր (Всеобъемлющее соглашение по урегулированию нагорно-карабахского конфликта): 1997 հուլիս:

2. Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության դադարեցման մասին համաձայնագիր (Соглашение о прекращении нагорно-карабахского конфликта): 1997 դեկտեմբեր:

3. «Ընդհանուր պետություն» անունն ստացած փաստաթուղթը վերնագրված է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության զինված հակամարտության համապարփակ կարգավորման սկզբունքների մասին», և, ինչքան էլ տարօրինակ է, վերնագրում չունի փաստաթղթի կարգավիճակի նկարագրություն, բայց «համաձայնագիր» հասկացությունը կիրառվում է «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին» վերնագրած ենթաբաժնի վերաբերյալ (О принципах всеобъемлющего урегулирования нагорно-карабахского вооруженного конфликта, Соглашение о статусе Нагорного Карабаха»): 1998 նոյեմբեր:

Այս ամենը կարող եք գտնել նշված թվականներին ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովի անձնական կայքում: Մյուս փաստաթղթերը մինչև հիմա հրապարակված չեն որեև հեղինակավոր աղբյուրի կողմից: Բայց այսքանն էլ բավարար է հասկանալու համար, որ սերիական ստախոս Փաշինյանը հերթական սուտն է կիրառում իր ձախողումները պարտակելու նպատակով:

Ի դեպ, Նիկոլ, ե՞րբ ես վերջապես հրապարակելու 2019 թվականին քո սեղանին դրված կարգավորման պլանները, որոնք դու, քո իսկ խոստովանությանբ, մերժել ես` որ փրկես Հայաստանի անկախությունը:

Իսկը ժամանակն է հրապարակելու այդ պլանը և ապացուցելու մեր հանրությանը, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ներկայացված այս առաջարկը պարունակել է սպառնալիքներ մեր անկախության համար և հենց այդ պատճառով էլ մերժվել է քո կողմից»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև