Հրապարակվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ամբողջական ցուցակը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ու՞ր գնամ, Ղարաբա՞ղ. չկա ինձ համար այլ տեղ. Սերժ Սարգսյանը՝ իր ներկայության հետ «չհաշտվողներին» | ՈՒՂԻՂ. Սերժ Սարգսյանի գործով դատական նիստ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ընտրությունները լինելու են հայ լինել-չլինելու մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պառակտման թևերը հասան հայ ժողովրդի ինքնությանն ու պատմությանը. Լուիզա Սարգսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր պատմական հիշողությունը վերացնելու համատեքստում Թուրքիան պրագմատիկ խնդիր է լուծում. Նահապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա ընտրություն է «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի և ՀՀ-ի միջև | Համազգային ինստիտուտները կարող են մնալ կենսունակ միայն այն դեպքում, երբ արտացոլում են ամբողջ ազգի բազմաձայնությունը, այլ ոչ թե դրա մի փոքրիկ խմբակի քաղաքական հնարավորությունները. Հայր Պողոս | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է, վրացիների մոտ՝ թագավորը. սոցիոլոգ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձների շեշտադրումները | «Տնտեսական ազատության ինդեքս»-ը՝ Պապոյանի գնահատականներով. Ինչո՞ւ է թաքցնում իրական պատկերը | Ստամբուլում արգելվել է Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի միջոցառում անցկացնել | ՈՒՂԻՂ. Հանրային տրամադրությունները պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում | Երևանի հայտարարությունները երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին տարoրինակ են թվում. ՌԴ ԱԽ | Դաշինքի օգտահաշվի անվանումն է «Ուժեղ Հայաստան». ԿԸՀ-ն բավարարել է Գոհար Մելոյանի դիմումը

Լրահոս

Այսուհետ կարող եք գրանցել ձեր երեխայի ծնունդն առցանց եղանակով. Սրբուհի Գալյան (տեսանյութ)

Այսուհետ կարող եք գրանցել ձեր երեխայի ծնունդը առցանց եղանակով՝ այցելելով Hartak.am կայք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Դրա համար նախ անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ և նույնականանալ «Ես եմ» ազգային նույնականացման համակարգում : Հարթակ մուտք գործելուց հետո պետք է ներկայացնեք համապատասխան դիմում, ինչպես նաև նշեք ձեր կողմից մշտապես օգտագործվող էլեկտրոնային հասցե, որի միջեցով ապահովվելու է հետադարձ կապը»,- նշել է նա:

«Քայլերի հերթականությունը հետևյալն է՝ մուտք գործելով հարթակ ընտրեք քաղաքացիական կացության գրանցումներ, ծննդի պետական գրանցումներ, դիմել առցանց: Համակարգը ավտոմատ կերպով ցույց է տալիս ձեր ընտանեկան կարգավիճակը՝ հաստատեք տվյալները և անցեք հաջորդ քայլին: Ձեզ ծննդօգնություն տրամադրած առողջապահական կենտրոնի կողմից երեխայի ծննդյան բժշկական վկայականը պետք է արդեն  մուտքագրված լինի համակարգում: Երեխայի տվյալներ բաժնում լրացրեք երեխայի անունը,  ազգանուն բաժնում լրացրեք հոր կամ մոր ազգանունը, ազգությունը ՝  հոր կամ մոր ընտությամբ, հասցեն՝ հոր կամ մոր հաշվառման, հանրային ծառայությունների համարանիշը և բժշկական վկայականի հսկիչ համարը մուտքագրելուց հետո երեխայի տվյալներն ինքնաշխատ ներբեռնվում են պետական ռեգիստրից և բժշկական համակարգից: Նշված դիմումի հետ միաժամանակ հնարավոր է դիմում նրկայացնել նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու վերաբերյալ՝ հետևելով քայլերի հաջորդականությանը: Դիմումը էլեկտրոնային եղանակով ստորագրելուց և հաստատելուց հետո այն այլևս ենթակա չէ փոփոխման: Դուք դրա ընդունման մասին կստանաք համապատասխան ծանուցում: Գրանցումն ավարտելուց հետո կձևավորվի  ծննդի պետական վկայական, որը կուղարկվի ձեր կողմից մատնանշած էլեկտրոնային փոստի հասցեին»,- բացատրել է նախարարը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև