Արդարադատություն, թե հովանավորչություն․ Ի՞նչ է իրականում կատարվում մանկավարժական համալսարանում. Ishkanutyun | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չգրանցել չեն կարող. մեր փաստաթղթերը ներկայացված են հավուր պատշաճի. անցնում ենք առաջ. Արամ Վարդևանյան | Հրապարակվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ամբողջական ցուցակը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ու՞ր գնամ, Ղարաբա՞ղ. չկա ինձ համար այլ տեղ. Սերժ Սարգսյանը՝ իր ներկայության հետ «չհաշտվողներին» | ՈՒՂԻՂ. Սերժ Սարգսյանի գործով դատական նիստ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ընտրությունները լինելու են հայ լինել-չլինելու մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պառակտման թևերը հասան հայ ժողովրդի ինքնությանն ու պատմությանը. Լուիզա Սարգսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր պատմական հիշողությունը վերացնելու համատեքստում Թուրքիան պրագմատիկ խնդիր է լուծում. Նահապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա ընտրություն է «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի և ՀՀ-ի միջև | Համազգային ինստիտուտները կարող են մնալ կենսունակ միայն այն դեպքում, երբ արտացոլում են ամբողջ ազգի բազմաձայնությունը, այլ ոչ թե դրա մի փոքրիկ խմբակի քաղաքական հնարավորությունները. Հայր Պողոս | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է, վրացիների մոտ՝ թագավորը. սոցիոլոգ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձների շեշտադրումները | «Տնտեսական ազատության ինդեքս»-ը՝ Պապոյանի գնահատականներով. Ինչո՞ւ է թաքցնում իրական պատկերը | Ստամբուլում արգելվել է Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի միջոցառում անցկացնել | ՈՒՂԻՂ. Հանրային տրամադրությունները պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում

Լրահոս

Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում․ ԿԳՄՍՆ

Կենտրոնական բանկում կայացել է ՀՀ-ում ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 2-րդ փուլի ավարտական նիստը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Նիստի ընթացքում ներկայացվել են ֆինանսական կրթության ոլորտում վերջին հինգ տարիներին իրականացված նախաձեռնությունների ամփոփման աշխատանքները։ Նիստը վարել է վերոնշյալ ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի նախագահ Հասմիկ Ղահրամանյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է ֆինանսական կրթության համակարգային ինտեգրումը հանրակրթության մեջ՝ նշելով, որ ֆինանսական կրթության ներդրումը դպրոցական ծրագրում՝ սկսած վաղ տարիքից, կարևոր հիմք է երեխաների և երիտասարդների ֆինանսական մտածողության ձևավորման և երկարաժամկետ որոշումների կայացման համար:  Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ տարիներ շարունակ ԿԳՄՍ նախարարությունը Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ իրականացնում է ֆինանսական կրթության ծրագիրը, որը ժամանակակից մարդու գրագիտության կարևոր բաղադրիչներից է:

«Ֆինանսական տարբեր գործիքներից օգտվելը, սեփական բյուջեն պլանավորելն ու վերահսկելը մարդու բարեկեցության, կյանքի որակի բարելավման համար առանցքային նշանակություն ունեն: Հաճախ ոչ պատշաճ գիտելիքի և ոչ բավարար գրագիտության հետևանքով մարդիկ հայտնվում են բարդ իրավիճակներում, տարբեր ֆինանսական խարդախությունների զոհ են դառնում, և ակնհայտ է, որ ֆինանսական գրագիտությունն իրականում կյանքի կարևոր հմտություն է, բազմաթիվ խնդիրների լուծման ուղի, և այդ պատճառով այս ուղղությամբ կրթությունը սկսել ենք վաղ տարիքից: Ֆինանսական գրագիտության թեմաները ներդրված են դպրոցական մի շարք  առարկաներում՝ «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» «Հասարակագիտություն» և այլն։ Սա օգնում է նաև, որ այդ առարկաների ուսուցումը դառնա ավելի իրական, կապվի կյանքի հետ և ապահովի գործնական գիտելիք»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա անդրադարձել է նաև տարբեր հարթակների ու միջոցառումների շրջանակում, մասնավորապես, երիտասարդական կենտրոններում ֆինանսական գրագիտության բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքներին:

«Կառավարության քաղաքականությունն է տարբեր մարզերում բացել երիտասարդական կենտրոններ՝ հասարակական կազմակերպությունների և համայնքների հետ համագործակցությամբ: Երիտասարդական կենտրոնների կարևոր անելիքներից մեկը ֆինանսական կրթության ծրագրերի իրականացումն է։ Այս կենտրոններում ոչ ֆորմալ կրթության  հասանելիություն ունեն նաև որևէ տեղ չսովորող և չաշխատող երիտասարդները։ Մենք միշտ պետք է մտածենք բնակչության ամենախոցելի հատվածների մասին, որոնք տվյալ պահին կրթական  ֆորմալ  համակարգում ընդգրկված չեն: Հետազոտությունները թույլ են տալիս տեսնել՝ որտեղից պետք է սկսել աշխատանքը, և ինչպես բարելավել ֆինանսական գրագիտության մակարդակը:

Միաժամանակ՝ արձանագրված արդյունքները նաև փաստում են, որ ֆինանսական գրագիտության բարելավման առումով առաջընթաց ունենք: Տեխնոլոգիական զարգացման գործընթացների ներկա պայմաններում մեդիագրագիտությունն ու ֆինանսական գրագիտությունը կողք կողքի են զարգանում՝ որպես կարևոր անձնային հմտություններ: Գնալով ավելի հասանելի են դառնում առցանց, թվային տիրույթում կիբեռանվտանգության, մեդիագրագիտության, կիբեռհիգիենայի կանոնների իմացության պահանջները, և այս իմաստով, կարծում եմ, որ շատ արդյունավետ կլինի, եթե ավելի ինտեգրված մոտեցում ցուցաբերենք այս երկու ուղղությունների համատեղ աշխատանքի իրականացմանը»,- ասել է նախարարը:

Բացման խոսքում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշել է, որ ֆինանսական կրթությունը Հայաստանում ձևավորվել է որպես համատեղ, շարունակական և համակարգային պետական օրակարգ, որի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքներն այսօր արդեն չափելի են։

Նրա խոսքով՝ ֆինանսական կարողությունների ինդեքսը 2025 թվականին կազմել է 56.5%՝ գերազանցելով ինչպես 2025 թվականի համար սահմանված 50% ազգային թիրախը, այնպես էլ 2031 թվականի երկարաժամկետ նպատակային ցուցանիշը՝ 55%։ Ընդհանուր առմամբ՝ վերջին հինգ տարիների ընթացքում ֆինանսական կարողությունների ինդեքսն աճել է 9.7 տոկոսային կետով։

ԿԲ սպառողների զորակցման կենտրոնի ֆինանսական կրթման փորձագետ Դավիթ Խառատյանն ընդգծվել է, որ վերջին հնգամյակի ընթացքում ֆինանսական կրթության ծրագիրն իրականացվել է ավելի քան 54 գործընկեր կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ՝ ներառյալ պետական մարմիններ, ֆինանսական համակարգի ներկայացուցիչներ, հասարակական և միջազգային կազմակերպություններ։

Հանրակրթության ոլորտում ֆինանսական կրթությունը համակարգային կերպով ներդրված է դպրոցական ծրագրում՝ տարեկան ընդգրկելով շուրջ 320,000 աշակերտի, իսկ ծրագրի իրականացման համար վերապատրաստվել է մոտ 10,000 ուսուցիչ։

Նիստի ընթացքում «Ֆինանսական կարողությունների բարոմետր 2025» հետազոտության արդյունքները ներկայացրել է հետազոտությունն իրականացրած «ԱՄՊԵՐԱ ՍՊԸ»-ի հիմնադիր Վարդան Աղբալյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև