Skip to main content

Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը. ԿԳՄՍՆ | Կասեցվել է «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ | Հրաժեշտ մի մարդու, ում հետ կյանք եմ ապրել, ճանապարհ անցել, հաց ու արվեստ, միտք ու երազանք կիսել. Նիկոլայ Եղիազարյան | Սերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղի. Դատախազության հայցապահանջը մասնակի բավարարվել է | Տյուշը միշտ աշխատում էր, պարապ ժամանակ չուներ ու չէր վատնվում դատարկ խոսակցությունների վրա… չուներ Մուննաթ, տնքոց, բողոք կամ ընկճախտ. Նազենի Հովհաննիսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր մարդիկ պոտենցիալ գործազուրկ են. ի՞նչ է կատարվում Ծառուկյանի ընկերություններում | Իշխանություն վերցնելը ընդդիմադիր ուժերը դիտում էին ոչ թե միջոց ազգակործան զարգացումների դեմն առնելու համար, այլ ինքնանպատակ մի բան. Խոսրով Հարությունյան | Այնքան հաճախ եմ Ձեզ «պապ» ասել, կարծես հորս կարոտը Ձեզնով էի մեղմացնում․ Դիանա Գրիգորյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին | Սահմանադրական դատարանի հրապարակած որոշումից հետո Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը նոր փուլ է մտել. Տիգրան Դումիկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի | Ինքնաբացարկի վերաբերյալ դիմում եմ ներկայացրել ԿԸՀ․ Վահան Հովհաննիսյան | Եթե իմ պատկերացմամբ մանդատ վերցնելը լիներ իշխանափոխություն, ապա ես կունենայի այդ մանդատը. Նաիրի Սարգսյան | Հայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակել | «Քոչարյանի ու Փաշինյանի` նույնական լինելու մեկ օրինակ». Վարդան Հարությունյան | Ավտոմատներով ներխուժել են Գագիկ Ծառուկյանի տուն․ ուր է հիմա «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան» դաշինքը․ Անի Կարապետյան

Լրահոս

Քաղաքական հաշվեհարդար Ծառուկյանի դեմ. ո՞ւմ շահերն է սպասարկում Փաշինյանը․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքական հաշվեհարդար Ծառուկյանի դեմ. ո՞ւմ շահերն է սպասարկում Փաշինյանը ։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Արարատի ցեմենտի գործարանի շուրջ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ Հայաստանում պետությունն աստիճանաբար վերածվում է քաղաքական հաշվեհարդարի գործիքի։ Երբ երկրի վարչապետը հրապարակային հայտարարում է, թե մասնավոր գործարանը «լինելու է պետական», իսկ դրա աշխատակիցներին «շնորհավորում է ազատագրման կապակցությամբ», սա բացահայտ ուղերձ է, որ իշխանությունը պատրաստ է քաղաքական նպատակներով միջամտել սեփականության հարաբերություններին և նախապես որոշել մասնավոր բիզնեսի ճակատագիրը։ Եթե որևէ ընկերության գործունեության հետ կապված կան իրավական խնդիրներ, դրանք պետք է լուծվեն բացառապես օրենքի շրջանակում՝ դատարանների, իրավական ընթացակարգերի և իրավունքի գերակայության սկզբունքի հիման վրա։ Սակայն երբ վարչապետն անձամբ է ազդարարում, թե ինչ է լինելու կոնկրետ ձեռնարկության հետ, ստեղծվում է տպավորություն, որ քաղաքական որոշումն արդեն ընդունված է, իսկ իրավական գործընթացը պարզապես ձևականություն է։

Փաշինյանի բառապաշարը՝ «մաֆիա», «հատուցում», «բիզնես ողնաշար», հստակ ցույց է տալիս, որ խոսքը ոչ թե տնտեսական քաղաքականության, այլ քաղաքական վրեժխնդրության մասին է։ Գագիկ Ծառուկյանը երկար տարիներ եղել է իշխանության հիմնական քաղաքական հակառակորդներից մեկը ու այս ընտրական գործընթացում ֆավորիտ ուժերից մեկ առաջնորդն է, և այսօր ակնհայտ է դառնում, որ փորձ է արվում հարված հասցնել ոչ միայն նրա քաղաքական ազդեցությանը, այլև տնտեսական հենարաններին։ Սակայն այս պատմությունը շատ ավելի խորքային է, քան մեկ անձի կամ մեկ գործարանի հարցը։ Արարատի ցեմենտի գործարանը Հայաստանի արդյունաբերական համակարգի կարևոր բաղադրիչներից է։ Այն համակարգաստեղծ արտադրություն է, որն ապահովում է հազարավոր աշխատատեղեր, մասնակցում է երկրի շինարարական և տնտեսական կայունության պահպանմանը և կարևոր դեր ունի տնտեսական ինքնաբավության տեսանկյունից։ Նման ձեռնարկության շուրջ քաղաքական ճնշումների, սեփականության վերաբաշխման և անկայունության մթնոլորտ ձևավորելը հարված է Հայաստանի տնտեսական դիմադրողականությանը։ Այս ամենը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Հայաստանը կանգնած է լրջագույն անվտանգային և աշխարհաքաղաքական մարտահրավերների առաջ։ Նման պայմաններում ցանկացած քայլ, որը թուլացնում է երկրի արդյունաբերական ներուժը, օբյեկտիվորեն վնասում է Հայաստանի տնտեսական սուվերենությանը։ Եվ այստեղ առաջանում է ամենակարևոր հարցը․ ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի արդյունաբերական համակարգի թուլացումը։ Տարածաշրջանում կան պետություններ՝ Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք շահագրգռված են թույլ, կախյալ և տնտեսական առումով խոցելի Հայաստան ունենալու մեջ։

Հայաստանի խոշոր արտադրական համակարգերի շուրջ քաղաքական ճնշումների, սեփականության վերաբաշխման և տնտեսական ապակայունացման գործընթացները չեն կարող չհամընկնել այդ շահերի հետ։ Միաժամանակ ակնհայտ է նաև նախընտրական հաշվարկը։ Փաշինյանը փորձում է ընտրություններից առաջ վերակենդանացնել «ժողովուրդ ընդդեմ օլիգարխիայի» հին մանիպուլյատիվ հակադրությունը՝ հասարակությանը ներկայացնելով, թե իբր «գույքը վերադարձվում է ժողովրդին»։ Սակայն իրականում սա սոցիալական արդարության քաղաքականություն չէ, սա քաղաքական տեխնոլոգիա է, որի նպատակն է մոբիլիզացնել սեփական էլեկտորատը և հասարակության ուշադրությունը շեղել կուտակված խնդիրներից։ Այս գործընթացի ամենավտանգավոր հետևանքը ներդրումային միջավայրի քայքայումն է։ Ո՞ր ներդրողը կապիտալ կներդնի մի երկրում, որտեղ սեփականության պաշտպանության մակարդակը կախված է ոչ թե օրենքից, այլ իշխանության քաղաքական տրամադրություններից, մեկ մարդու քմահաճույքից։ Ո՞վ է վստահելու այն պետությանը, որտեղ վարչապետը հրապարակային ելույթով կարող է ազդարարել մասնավոր ձեռնարկության ապագան։ Իրավական պետությունում սեփականության հարցերը լուծվում են դատարաններում, ոչ թե քաղաքական ելույթներում։ Գործարարի ճակատագիրը որոշվում է օրենքով, ոչ թե իշխանության քաղաքական նպատակահարմարությամբ կամ մեկ մարդու քմահաճույքով։ Պետությունը չի կարող վերածվել քաղաքական հակառակորդների նկատմամբ ճնշման և պատժի գործիքի։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արարատի ցեմենտի գործարանի շուրջ, վտանգավոր նախադեպ է ամբողջ Հայաստանի համար։ Որովհետև երբ իշխանությունը սկսում է որոշել, թե ում բիզնեսն է «ազատագրվում», ում գույքն է «վերադարձվում ժողովրդին», և ով պետք է ենթարկվի «հատուցման», վտանգվում է ոչ միայն մեկ գործարանի ճակատագիրը, այլև Հայաստանի իրավական և պետական համակարգի հիմքերը»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև