Skip to main content

Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին | Փաշինյանը պարտավոր էր հասնել նրան, որ Բաքվի պահանջը չխոչընդոտի խաղաղության գործընթացին. բայց նա ընտրել է արտաքին ճնշnւմը ներքաղաքական շшնտաժի վերածելու մարտավարության ճանապարհը. Սուրենյանց | «Շերեմետևո»-ն դադարեցրել է չվերթների սպասարկումը | Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան | Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան | Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր | Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար․ Գևորգ Ստեփանյան | Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն | Վազգենը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան | «Չայնիի» ոլորաններում «Mercedes»-ը բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կnտրել դրանք | Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան | Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր | Փաշինյանը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությունը (Տեսանյութ) | Առկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցnւմների լուրջ վտшնգներ է պարունակում․ Տիգրան Աբրահամյան | Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ

Լրահոս

Ծնունդդ շնորհավո՛ր, պարոն նախագահ. մարդ, ում սիրտն ավելի մեծ է, քան իր վրա բոլոր սևեռվածների ուղեղները միասին վերցրած. Աշոտյանի շնորհավորանքը՝ կալանավայրից

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից շնորհավորել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրը։

«Ճակատագրի անբացատրելի պտույտով 2018-ից սկսած, երբ պատիվ ունեցա շատ ավելի մտերիմ դառնալ, շատ ավելի խորը ճանաչել և շատ ավելին սովորել Սերժ Սարգսյանից, արդեն չորրորդ տարին անընդմեջ զրկված եմ իր ծննդյան առիթով իրեն անձամբ շնորհավորելու հնարավորությունից:

2023-ին և 2024-ին բանտից էի դիմում իրեն, 2025-ին՝ տնային կալանքից, և հիմա՝ կրկին բանտախցից:

Հարկադրված հեռավորությունն ու արգելքները, կարծես, յուրահատուկ ոսպնյակ լինեն, որ ուժեղացնում են պատկերները, էմոցիաները, գնահատականներն ու թույլ տալիս ավելի լավ տեսնել թե՛ քեզ շրջապատող մարդկանց, թե՛ քեզ շրջապատող իրականությունը:

Մեր պատմության մեջ դժվար է գտնել մեկ այլ կերպար, ում նկատմամբ ժամանակն ու մարդիկ (և կապ չունի՝ մոտիկ, թե հեռու, ծանոթ, թե անծանոթ) այդքան անարդար են եղել:

Մարդ, ով սեփական բոլոր սխալներով կամ խնդիրներով հանդերձ՝ ինչպես յուրաքանչյուրս, իր ուսերի վրա է համբերատար կրում նաև այլոց՝ նույնիսկ սեփական ժողովրդի սխալների բեռը:

Մարդ, ով ներքուստ համակերպվել և հանդուրժում է սեփական ժողովրդի մի մասի համար հոգեբանական փրկօղակ դարձած «սաղ Սերժնա մեղավոր» կուրամիտ մանտրան,միայն, թե մի կծու բառ կամ կտրուկ զգացմունք չարտահայտի իր համար կյանքի գերակա առաքելություն դարձած Հայրենիքի զավակներին ու դուստրերին:

Մարդ, ով իր ժողովրդի համար եղել է շանթարգել՝ թե՛ մարտի դաշտում, թե՛ պետական ծառայության մեջ, թե՛ պաշտոնանկությունից հետո: Եվ առայսօր…

Ծնունդդ շնորհավո՛ր, պարոն Նախագահ: Մարդ, ում սիրտն ավելի մեծ է, քան իր վրա բոլոր սևեռվածների ուղեղները միասին վերցրած:

Առողջ լինե՛ք Ձեր ընտանիքով, մեզանից և Հայրենիքից անպակաս:

Հուսամ, Ձեր գալիք ծնունդին կխախտվի Ձեզ հեռվից շնորհավորելու տհաճ ավանդույթը, իսկ Բաքվի բանտերից վերադարձած ձեր ընկերների հետ զրույցները հասկանալու համար ես կլարեմ քաղցրահունչ արցախյան բարբառը հասկանալու իմ ամբողջ ունակությունը:

Արմեն Աշոտյան

Ձեր կրտսեր ընկեր

«Վարդաշեն» ՔԿՀ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև