Skip to main content

Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին | Փաշինյանը պարտավոր էր հասնել նրան, որ Բաքվի պահանջը չխոչընդոտի խաղաղության գործընթացին. բայց նա ընտրել է արտաքին ճնշnւմը ներքաղաքական շшնտաժի վերածելու մարտավարության ճանապարհը. Սուրենյանց | «Շերեմետևո»-ն դադարեցրել է չվերթների սպասարկումը | Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան | Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան | Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր | Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար․ Գևորգ Ստեփանյան | Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն | Վազգենը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան | «Չայնիի» ոլորաններում «Mercedes»-ը բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կnտրել դրանք | Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան | Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր | Փաշինյանը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությունը (Տեսանյութ) | Առկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցnւմների լուրջ վտшնգներ է պարունակում․ Տիգրան Աբրահամյան | Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ

Լրահոս

Արզաքանցյանը չի կարող մոտենալ անձամբ Ռոտենբերգին՝ ոչ անձամբ և ոչ էլ միջնորդավորված. անթույլատրելի է նրանց շփումը. փաստաբան. Ազատություն

Այս տարի Վարդավառը միասին չի տոնի Արզաքանցյան-Ռոտենբերգ զույգը: «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ, գործարար Տիգրան Արզաքանցյանը Նատալյա Ռոտենբերգին մոտենալ անգամ չի կարող:

«Տիգրան Արզաքանցյանը չի կարող մոտենալ անձամբ Նատալյա Սերգեևնային՝ ոչ անձամբ և ոչ էլ միջնորդավորված: Անթույլատրելի է նրանց շփումը, ընդ որում՝ այդ որոշման կատարման համար տիկին Նատալյա Սերգեևնային արդեն կցվել են հատուկ անձինք, որոնք 24 և 7 ռեժիմով իրականացնում են իր պաշտպանությունը», — «Ազատության» հետ զրույցում ասաց Նատալյա Ռոտենբերգի փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը:

Սոցցանցային հարթակներում պարբերաբար սեր, հավատարմություն ու հանրային գործերում էլ լիովին ներդաշնակություն ցուցադրող ամուսինները դատական պրոցեսում են: Հունիսի 8-ին Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել. խանդոտ ամուսինը ֆիզիկական բռնություն է գործադրել իր նկատմամբ:

«Հունիսի 8-ին ժամը 20-ի սահմաններում հենց տիկին Նատալյա Սերգեևնայի բնակության վայրից զանգը եղել է՝ կապված իր ամուսին Տիգրան Միշայի Արզաքանցյանի կողմից խանդի հողի վրա կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրվել Նատալյա Սերգեևնայի նկատմամբ», — փոխանցեց փաստաբանը:

Հասմիկ Մարտիրոսյանն այլ մանրամասներ չասաց՝ միայն այն, որ քրեական գործ է հարուցվել երկու՝ բռնության ու ազատությունից ապօրինի զրկելու հոդվածներով:

«Ծեծ է, տեղաշարժի սահմանափակում է, ֆիզիկական կամ հոգեբանական ցավ և այլն՝ եկեք ճիշտ կլինի թողնենք նախաքննության մարմնի գործողությունների շարքում է, թե ինչ որակում կստանա», — նշեց փաստաբանը:

Զույգը երեք տարի առաջ ծանոթության 5-ամյակն էր նշում՝ երկնակամարում ոչ մի ամպ չկար:

Ռոտենբերգի թիմին նույնիսկ հարցն է վիրավորում՝ արդյո՞ք ամուսնու կողմից բռնությունը պարբերաբար է եղել. մի՞թե նա թույլ կտար, մի՞թե կհանդուրժեր, սա առաջին դեպքն էր:

«Որևէ կին չպետք է ենթարկվի որևէ բռնության՝ լինի հոգեբանական, լինի ֆիզիկական: Կան կանայք, որոնք դա հանդուրժում են երբեմն, լինում է՝ տևական, բայց տիկին Նատալյա Սերգեևնան, վստահ ասում եմ, այդ կինը չի», — ընդգծեց Հասմիկ Մարտիրոսյանը:

Տիգրան Արզաքանցյանի հետ կապ հաստատել «Ազատություն»-ը չկարողացավ, ասացին՝ Հայաստանում չէ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև