Skip to main content

Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին | Փաշինյանը պարտավոր էր հասնել նրան, որ Բաքվի պահանջը չխոչընդոտի խաղաղության գործընթացին. բայց նա ընտրել է արտաքին ճնշnւմը ներքաղաքական շшնտաժի վերածելու մարտավարության ճանապարհը. Սուրենյանց | «Շերեմետևո»-ն դադարեցրել է չվերթների սպասարկումը | Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան | Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան | Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր | Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար․ Գևորգ Ստեփանյան | Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն | Վազգենը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան | «Չայնիի» ոլորաններում «Mercedes»-ը բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կnտրել դրանք | Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան | Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր | Փաշինյանը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությունը (Տեսանյութ) | Առկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցnւմների լուրջ վտшնգներ է պարունակում․ Տիգրան Աբրահամյան | Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ

Լրահոս

Եթե 100 հազարներով մարդկանց չտանեին ընտրատեղամաս՝ մենք 65 տոկոս կհավաքեինք. Ալեն Սիմոնյան

Դեռ Գյումրիում ես ասել եմ, որ մենք ավելի շատ ձայն ենք հավաքելու, քան նախորդ ընտրություններում, այդպես էլ եղել է։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ես ֆիքսել եմ, որ մենք ավելի շատ ձայն ենք հավաքելու՝ այն իրավիճակում, երբ մեզ ասում էին՝ դուք ապրում եք ձեր իրականության մեջ, դուք աջակից չունեք, հլը դուրս եկեք փողոց, մեզ ասում էին՝ փոքրիկ խմբակը։ Հեսա կգան՝ փոքրիկ խմբակով այստեղ կնստեն, աչքերը ճպճպացնելով, քաղաքականությունից բան չհասկանալով, մտածելով, որ հիմա իրենք ավելին կարող են անել, քան այսօրվա այստեղ նստածները։

Ես չեմ համարում, որ 728 000 Հայաստանի Հանրապետության քաղաքացին քիչ է, քան 680 000 Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ 5 տարի հետո Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո, մեր դեմ օգտագործված հսկայական ֆինանսական ռեսուրսներից հետո»,-ընդգծեց Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ իրենց համար անակնկալ էր, որ այդ ծավալի կարելի էր փող ծախսել՝ իրենց դեմ հարձակման համար։ «Պատկերացրեք, դուք դուրս եք գալիս քաղաքական ճակատամարտի և տեսնում եք, որ ձեր առաջ ավելի շատ ֆինանս և ավելի շատ ռեսուրս է ծախսվել, քան դուք պատկերացնում էիք։ Մենք իրականում 65% մաքուր ձեն կստանայինք, եթե 100 հազարներով մարդկանց չտանեին ընտրատեղամաս։ Գյուղերում տներ կային, որոնք փակ են եղել, բայց այդ ընտանիքները ինչ-որ ձևով հայտնվել են և տարվել են ընտրատեղամաս։ Դա քաղաքական ռմբակոծության տակ իրավիճակ է եղել»։

Դիտարկմանը, թե իրենց վարչական ռեսուրս են կիրառել՝ Սիմոնյանն հայտարարեց. «Ասում են՝ երեխեք են եկել միջոցառման են մասնակցել։ Դուք մոռացե՞լ եք ոնց էին պետական հիմնարկների աշխատողներին քշում և ավտոբուսներով բերում։ «Վիդիտիլի» երեխեքը եկել են Նիկոլ Փաշինյանից քարտեզ վերցնեն, որ արդեն Հայաստանի ամբողջ տարածքով թրենդ էր դառել»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև