Skip to main content

Ավելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղը | Տեղեկատվությունը թե իբր քննիչները՝ վարչության պետի մասնակցությամբ, դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին, չի համապատասխանում իրականությանը․ Կիմա Ավդալյան | «Մեծամորի ատոմակայանի դեմ արշավը պառակտիչ նպատակ ունի»․ Զախարովա | Տիգրանաշենի հանձնումը կկտրի Հայաստանի հարավային զարկերակը. Գալչյանը՝ «անկլավների», լոգիստիկ ճգնաժամի և տարածքային փոխանակման հնարավորության մասին | Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզ համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը պետշահերի հայցեր կներկայացնի դատարան | Իրանը հայտարարել է պաշտպանականից հարձակողական ռազմական դոկտրինի անցնելու մասին | ՔԿ Երևան քաղաքի վարչության պետի աշխատասենյակում ոստիկանության ծառայողը ծեծի է ենթարկվել | Չկա հիմք, չկա խափանման միջոց. Դավիթ Բալայանի որոշման հետքերով․ փաստաբան | Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանի մասին ԱԺ ամբիոնից դատողություններ անելուց առաջ արժե պատասխանել մեկ պարզ, բայց քաղաքականապես շատ ծանր հարցի․ Հենրիխ Դանիելյան | Տիգրանաշենը վերջին մեծ արարի առաջին հանգրվանն է․ Հայկ Մարտիրոսյան | Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. WT | Սեյրան Օհանյանի տիկնոջ նոր գրառումը | Արշավ-բանակում դեպի Խուստուփ. Արցախի ՀՄԸՄ | Ասեց՝ Արցախը Հայաստան է ու հանձնեց Արցախը, հիմա էլ՝ Արծվաշենը մերն է ասելով, հանձնում է Տիգրանաշենը. Շարմազանով | Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի տարածքում, խարույկի շուրջ զրուցել մասնակիցների հետ

Լրահոս

Ռուսական շուկայում հայկական ապրանքների տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները. Գագիկ Ծառուկյան

երքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը, այս մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Ընտրություններին հաջորդած օրերին ժամանակիս մեծ մասն անցկացրել եմ Քրիստոսի արձանի շինհրապարակում։ Սա հնարավորություն էր՝ ինչ-որ կերպ կտրվելու առկա իրականությունից և խնդիրներին ավելի լայն նայելու։

Ես չեմ ցանկացել խոսել իմ և իմ թիմի հանդեպ աննախադեպ հարձակումներից ու աներևակայելի անարդարությունից, որ տեղի է ունենում մեր հանդեպ։ Այդ ամենը շատ լավ անում են իմ թիմակիցները և մեր փայլուն իրավաբանները։ Շնորհակալ եմ հանրությանը, քաղաքական և հանրային շրջանակներին՝ անկեղծ աջակցության և ճշմարտությանը հետամուտ լինելու համար։

Փոխարենը ես ուզում եմ խոսել մի հարցի մասին, որ բոլորն իրար տալիս են։ Ինչո՞ւ նույնիսկ ընտրություններից հետո իրավիճակը Հայաստանում չի հանդարտվում, և ե՞րբ Հայաստանում կլինեն փոփոխություններ դեպի լավը։

Այս կարևորագույն հարցերին ես ուզում եմ հարցով պատասխանել։ Ինչո՞ւ Հայաստանում հնարավոր չեղավ հասնել նրան, որ ընտրարշավները լինեն ծրագրային, առանց թշնամանքի, առանց սպառնալիքի ու ատելության։ Մի՞թե 8 տարին հերիք չէր երկրում նման մթնոլորտ ձևավորելու համար։ Իսկ դրվե՞լ է արդյոք նման խնդիր։

Իմ խորին համոզմամբ, Հայաստանում իրական լավ փոփոխություններ հնարավոր են այն ժամանակ, երբ մենք ի վերջո հասկանանք, որ բոլորս գտնվում ենք մեկ ընդհանուր նավի մեջ։ Պաշտոնը, մանդատը, անհատական նեղ շահն անիմաստ են, եթե մեր ընդհանուր նավը վթարվի։

Իմ մասին ասում էին, թե ընտրական պրոցես եմ մտել՝ ունեցվածքս փրկելու համար։ Իրականում լրիվ հակառակն է. ես հրաժարվել եմ ինձ համար հանդարտ, անհոգ կյանքից՝ ունենալով միայն մեկ նպատակ՝ օգնել իմ երկրին։ Կարող էի շատերի նման մի կողմ քաշվել, մտածել միայն իմ ունեցվածքի մասին։ Բայց ես այդ մարդը չեմ. երբ տեսնում եմ, որ իմ երկիրը լուրջ խնդիրների առաջ է կանգնած, չեմ կարող ասել՝ դա ինձ չի հետաքրքրում, դա ինձ չի վերաբերում։

Մեր ամենամեծ խնդիրների աղբյուրն անտարբերությունն է, որը գալիս է ընդհանուր տան, ընդհանուր խնդիրների գաղափարը խորությամբ չգիտակցելուց և չզգալուց։

Այս մտածողությունը ենթադրում է փոխադարձ հարգանք, իրար լսելու կարողություն, դիմացինի ուրախությունն ու ցավը կիսելու կարողություն, և մեկ ու միակ հայրենիքի ընկալում։ Ցավոք, մենք հիմա դա չունենք։

Եթե Հայաստանը բախվի լուրջ դժվարությունների ու լուրջ մարտահրավերների (իսկ մենք հիմա գնում ենք հենց այդ ուղղությամբ), ապա տուժելու են բոլորը։ Հաղթող չի լինելու, կորուստները լինելու են բոլորինս։

Ես վերջին շրջանի իմ հանրային գործունեությունը կառուցել եմ ներքին համերաշխության գաղափարի շեշտադրմամբ։ Սա այն հիմնաքարն է, որի վրա պետք է կառուցվի մեր հետպատերազմյան վերականգնումը։ Ցավոք, ներքին համերաշխության փոխարեն, այս ընտրությունների հետևանքով է´լ ավելի խորացան չարությունը, լարվածությունը և ժողովրդի պառակտվածությունը։

Մեր երկիրն ունի շատ լուրջ խնդիրներ, մենք առաջիկայում պարտավոր ենք լինելու ընդունել դժվար որոշումներ և գտնել եզակի ճիշտ լուծումները։ Բայց ես վստահ չեմ, որ մենք սա գիտակցում ենք։ Մեր ժողովուրդը բաժանված է ճամբարների, մեր ունակ կադրերը, մասնագետները, փորձ ու գիտելիք ունեցող գործիչները որոշումների վրա ազդելու որևէ հնարավորություն չունեն։ Պարզ ասած՝ նրանք անտեսված են, քանի որ «յուրային» չեն։ Սփյուռքին նայում ենք որպես օտարի, ներսի ընդդիմախոսներին՝ որպես թշնամու։ Այս մթնոլորտով ո՞ւր ենք գնում։

Ինձ ուղղակի ապշեցնում են տնտեսության մասին մեր պատկերացումները։ Մենք հասել ենք նրան, որ նույնիսկ տնտեսությունն ենք բաժանում ռուսամետ-արևմտամետի։ Սա նորմալ չէ։ Գիտե՞ք հիմա ինչ է կատարվում ռուսական շուկայում։ Հայկական ապրանքների տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները։

Ու մինչ մենք զբաղված ենք ինքնախաբեությամբ, իրական տնտեսությունը կարող է փլուզվել։ Մեր իրական գյուղացին կարող է հայտնվել չքավորության եզրին, մեր իրական գործարարը կարող է սնանկանալ, մեր իրական բյուջեն կարող է լուրջ պրոբլեմներ ունենալ, տնտեսության իրական ճյուղեր կարող են ուղղակի ոչնչանալ։

Ո՞նց կարելի էր նման բան թույլ տալ։

Ես հարցնում եմ ու ինքս, ցավոք, գիտեմ պատասխանը։ Այս ամենը մենք կարողացանք թույլ տալ հենց այն պատճառով, որ չունենք միասնական երկրի, միասնական խնդիրների զգացողություն։ Իմ կառուցած արձանը և Նոյյան Տապանը, բացի մեր երկրին տնտեսական օգուտներից, ունեն նաև խորհրդանշական շատ ավելի կարևոր իմաստ՝ միասնականության, ընդհանուր նպատակների և ընդհանուր ապագայի»,- ասվում է հայտարարությունում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31