Skip to main content

Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին | Փաշինյանը պարտավոր էր հասնել նրան, որ Բաքվի պահանջը չխոչընդոտի խաղաղության գործընթացին. բայց նա ընտրել է արտաքին ճնշnւմը ներքաղաքական շшնտաժի վերածելու մարտավարության ճանապարհը. Սուրենյանց | «Շերեմետևո»-ն դադարեցրել է չվերթների սպասարկումը | Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան | Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան | Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր | Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար․ Գևորգ Ստեփանյան | Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն | Վազգենը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան | «Չայնիի» ոլորաններում «Mercedes»-ը բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կnտրել դրանք | Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան | Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր | Փաշինյանը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությունը (Տեսանյութ) | Առկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցnւմների լուրջ վտшնգներ է պարունակում․ Տիգրան Աբրահամյան | Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ

Լրահոս

Նման խոսակցությունների մասին չեմ լսել. Ավինյանը` Ալեն Սիմոնյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հրապարակումների մասին

Երևանի քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ Ազգային ժողովի ղեկավար կազմի ընտրությունները տեղի են ունեցել կուսակցության ժողովրդավարական ավանդույթներին համապատասխան։ «Կարծում եմ՝ դա մեր կուսակցության լավագույն ավանդույթների դրսևորմամբ ձևավորված խորհրդարանական ղեկավարություն է։

Մեզ մոտ բոլոր ընտրություններն իրականացվում են ամենաժողովրդավարական մեթոդներով, և սա էլ բացառություն չի եղել։ Մենք կատարել ենք քվեարկություն»,- ասաց Ավինյանը՝ չբացահայտելով, թե ում է ընտրել ինքը։ Անդրադառնալով Ազգային ժողովի նախագահի թեկնածուի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի ընտրությանը՝ նա նշեց, որ կուսակցության համար ընդունելի են այն բոլոր որոշումները, որոնք կայացվել են ժողովրդավարական ընթացակարգով։ Հարցին, թե ինչու ԱԺ գործող նախագահ Ալեն Սիմոնյանը չընտրվեց թեկնածուի պաշտոնում, Ավինյանը պատասխանեց, որ դա կուսակցության ներքին ընտրության արդյունք է։

«Ալեն Սիմոնյանը, վստահորեն, Ազգային ժողովի շատ լավ նախագահ է եղել։ Դա արդեն կուսակցության ներքին ընտրության հարցն է եղել»,- նշեց նա։ Ավինյանը նաև արձագանքեց մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե 2028 թվականի Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու կարող է առաջադրվել Ալեն Սիմոնյանը։ Նա ասաց, որ նման խոսակցությունների մասին չի լսել։

Հարցին, թե ինքը մտադրություն ունի՞ 2028 թվականին կրկին առաջադրվել Երևանի քաղաքապետի թեկնածու, Ավինյանը պատասխանեց․ «2028 թվականի ընտրություններին դեռևս երկու տարի կա, և կարծում եմ՝ մեր կուսակցությունը կհավաքվի և որոշում կկայացնի, թե մենք ինչ ենք անելու»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև