Skip to main content

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ | Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի պրիոմները, շանտաժները չեն աշխատում, ընդդիմությունը կոնսոլիդացիայի ծրագիր կներկայացնի | Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ վերջին հայտարարությունները վկայում են, որ նա հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում․ Սուրեն Սուրենյանց | Եթե Սահմանադրության նախագիծը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխարեն պատրաստում ու հրապարակում է Արդարադատության նախարարությունը, ապա Խորհուրդը պետք է լուծարվի․ Դանիել Իոաննիսյան | Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը | Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ | «Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել | Ուսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ | Ծանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ | Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. Էրդողան | Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան | Արթուր Ալեքսանյանը ևս 2 տարի կլինի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան | Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Լրահոս

Տյուշը միշտ աշխատում էր, պարապ ժամանակ չուներ ու չէր վատնվում դատարկ խոսակցությունների վրա… չուներ Մուննաթ, տնքոց, բողոք կամ ընկճախտ. Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյան գրում է․
Տյուշին Հայաստան հետ բերեց Մազմանյան Արմենը՝ կուրսղեկս…2003- ին սկսել էր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը», ու ամբողջ Հայաստանի աստղաբույլն էր՝4 սերունդ: Տյուշը Զագորեցկին էր…ես՝ Սոֆյա Ֆամուսովան… 23 էի ընդամենը, նա արդեն 44)), երբ խաղացինք (2005թ), ասում էր, որ դեղնականաչ աչքերով մարդիկ տարբերվում են…ու Սունդուկյանի բեմում փորձերի արանքում տարբեր բաներից էինք խորանում…
հետո իմ ՆԻՆՈՍՆ էր Տյուշը՝ 2007-ին, տիրական և ուժեղ, ես նրա Շամիրամը, հետո… Գարեգին Նժդեհն էր… ես՝ Էլեն անունով կիսաֆրանսուհի հայ… որի կյանքը փոխվում է՝ Նժդեհին հանդիպելուց հետո: Տյուշը միշտ ուժեղ կերպարներ էր խաղում, բայց ներսից խայտառակ նուրբ էր… 2013- ին հիշում եմ, ոնց էին մեմ սարքել նրա «ես Գարեգին Նժդեհն եմ» կտորը, որն իրականում ցավի ու ապրածի մռնչյունն էր… պատմական անարդարության ու հայերին բան հասկացնելու խեղդված բարկությունը….
հիշում եմ ՀԵՏՈՆ, երբ անարգանքի սյանը գամեցին ուրիշ դերի համար(թշնամու դեր էր), որը ոմանց քիմքին հարիր չէր էն ժամանակ, իսկ հիմա…..
Տյուշը միշտ աշխատում էր, պարապ ժամանակ չուներ ու չէր վատնվում դատարկ խոսակցությունների վրա… չուներ Մուննաթ, տնքոց, բողոք կամ ընկճախտ:
Հա աշխատում էր… անդադար
հուլիսյան էր, հուլիսի 17- ին կբոլորեր 65- ը, շատ, ՇԱՏ երիտասարդ գնաց (( կիսատություն կա էս ամենում… անարդար կիսատություն:
Լույսերի արքայության մեջ փայլես սիրուն Հոգովդ, Եղբա՜յր

Facebook
Twitter

Կարդացեք նաև