Skip to main content

Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին | Փաշինյանը պարտավոր էր հասնել նրան, որ Բաքվի պահանջը չխոչընդոտի խաղաղության գործընթացին. բայց նա ընտրել է արտաքին ճնշnւմը ներքաղաքական շшնտաժի վերածելու մարտավարության ճանապարհը. Սուրենյանց | «Շերեմետևո»-ն դադարեցրել է չվերթների սպասարկումը | Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան | Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան | Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր | Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար․ Գևորգ Ստեփանյան | Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն | Վազգենը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան | «Չայնիի» ոլորաններում «Mercedes»-ը բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կnտրել դրանք | Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան | Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր | Փաշինյանը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությունը (Տեսանյութ) | Առկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցnւմների լուրջ վտшնգներ է պարունակում․ Տիգրան Աբրահամյան | Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ

Լրահոս

Ես մնում եմ Ձեր Ծառուկյանը. անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. Գագիկ Ծառուկյան

Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին: Այս մասին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից հղված ուղերձում ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինձնից կախված ամեն ինչ արել եմ։ Մտել եմ պայքարի մեջ, չեմ քաշվել մի կողմ, չեմ ասել՝ կարևորը իմ բարեկեցությունն է։ Հավաքել եմ լավ թիմ, մշակել ենք շատ լավ ծրագիր, հայտարարել եմ, որ չունեմ անձնական որևէ հավակնություն, չեմ հավակնել ոչ մի պաշտոնի։

Պատրաստվել էի լավ ծրագրային քարոզարշավի, որը տևեց, ցավոք, ընդամենը 4-5 օր։ Դրանից հետո՝ անձնական վիրավորանքներ, ընտանիքիս անդամների թիրախավորում, թիմակիցներիս ձերբակալություններ, քրեական գործեր և այլն։ Նույնիսկ այդ պայմաններում հայտարարել եմ, որ քաղաքական մրցակիցների և առավել ևս՝ նրանց ընտանիքների հանդեպ որևէ վիրավորանքը բացառում եմ։

Բոլոր հարվածներով ու հարձակումներով հանդերձ՝ ԲՀԿ-ն հավաքեց բավարար ձայներ՝ ԱԺ մտնելու համար։ Բոլորիդ աչքի առաջ տեղի ունեցավ պարզ գողություն։ Գործող իշխանությունների կամայական որոշմամբ՝ մի ամբողջ խմբակցության թույլ չտվեցին լինել ԱԺ-ում։ Մեր տասնյակ հազարավոր ընտրողների իրավունքները ոտնահարվեցին, ձայները փոշիացվեցին։ Ամեն ինչ կատարվեց հայ ժողովրդի աչքի առաջ, աշխարհի աչքի առաջ։

Շնորհակալ եմ բոլոր քաղաքական ուժերին, հանրային շրջանակներին, անհատներին, որոնք անկախ իրենց քաղաքական նախասիրություններից՝ իրենց ձայնը բարձրացրեցին անարդարության դեմ։ Սա շատ թանկ ու երբեք չմոռացվող պահվածք է։

Իմ հանդեպ իրականացվող ակնհայտ կեղծ, սարքովի գործը այս ամենի շարունակությունն է։ Մի դատարկ, փուչիկ գործ։ Իմ խիղճը հանգիստ է։

Ցավոք, Հայաստանը կանգնած է անխուսափելի մարտահրավերների առաջ։ Մեզ սպասում են բարդ ու ռիսկերով լեցուն ժամանակներ։ Դրանց դիմակայելու համար մեզ, առաջին հերթին, անհրաժեշտ է խոհեմություն։

Մեզ նաև շատ անհրաժեշտ է, ինչպես ասել եմ ընտրություններից առաջ և ասում եմ հիմա՝ ներքին, հանրային համերաշխություն։ Սա ասում եմ ես, ում հանդեպ կատարվեց ամենամեծ անարդարությունը։

ԿԸՀ և ՍԴ որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժեհամակարգը։

Անկախ բոլոր անարդարություններից՝ ես շարունակելու եմ ուժերիս ներածին չափով օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին։

Ես մնում եմ Ձեր Ծառուկյանը. ում կարող եմ՝ օգտակար կլինեմ, ինչով կարող եմ՝ կօգնեմ իմ երկրին»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև