Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սրիկայություն է՝ Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը նաև մեր ընտանիքի համար էր ողբերգություն. Քոչարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատ Միրզոյանի սիրային անեկդոտը՝ TRIPP համաձայնագրի շրջանակում. «Սենց էլ անորոշ վիճակ» | Դեմ ենք քվեարկելու ԹՐԻՓՓ նախագծին. Ադրբեջանի շահերն ավելի ուղիղ են արտացոլված, քան կարող է լինել ՀՀ շահը. Աննա Գրիգորյանը | Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կրկին կվարեն փոդքասթը. դատարանը վերացրել է վարչական վերահսկողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հոկտեմբերի 27-ի գործով քննչական խմբի ղեկավար Մարսել Մաթևոսյանը խորացել էր Թուրքիայի հետքով. Սարգսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները Ջրվեժում ձերբակալել են դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին | Ճշմարտության պահանջը պետք է լինի ոչ թե քաղաքական շահարկման, այլ իրավական պետության կայացման հիմնարար նախապայման. Նաիրի Սարգսյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին | Պետական համակարգի տարբեր օղակներում մարդիկ են որոշումներ կայացրել, որոնց հետևանքով մեկ մարդու կյանքից խլվել է երկու տարի յոթ ամիս. էլինար Վարդանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանին պե՞տք է թուրքերից չվախեցող իշխանություն. հարց՝ Ռուբինյանին | Եղանակի տեսություն․ առաջիկա օրերին սպասվում են անձրևներ և ամպրոպ | Ուժեղ Հայաստանը կլինի Հոկտեմբերի 27-ի ոճրագnրծության լավագույն պատասխանը. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Փաշինյանը գալիս է Աժ | Մենք հանդես ենք եկել ՀՀ-ի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պшտերազմ և մտադիր չէինք վրեժխնդիր լինել. Ալիև | ՈՒՂԻՂ. Աժ նիստը թեժ է մեկնարկել

Լրահոս

Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան: Ադրբեջանը կշարունակի լրացուցիչ ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման և ամրապնդման համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Ստեփանակերտի Մշակույթի կենտրոն այցելած դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ուղղված ուղերձում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Մենք սովորում ենք ապրել խաղաղության պայմաններում և առաջ ենք շարժվում այդ ուղղությամբ։ Մենք հասկացանք, որ խաղաղության մեջ ապրելն այնքան մեծ զգացմունք է, որն անհնար է արտահայտել բառերով։ Խաղաղությունը սկսվում է նաև տեղերում իրականացվող վերականգնողական աշխատանքներից։ Խաղաղությունը միայն առճակատման բացակայությունը չէ։ Խաղաղությունը նաև խաղաղաշինությունն է, վերակառուցման և վերականգնման գործընթացում վստահության և ապահովության ձևավորումը։

Ես ուրախ եմ նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումն անցել է շատ կառուցողական մթնոլորտում։ Երկու կողմերն էլ պայմանավորվել են սկսել երկկողմ փոխգործակցություն՝ նպատակ ունենալով հետագայում առաջ մղել խաղաղության օրակարգը, ամրապնդել վստահությունը երկու երկրների միջև, ինչպես նաև զարգացնել առևտրային կապերը, այդ թվում՝ տրանսպորտային փոխկապակցվածությունն ու հաղորդակցությունները երկու երկրների միջև և ավելի լայն տարածաշրջանում»,- նշել է Հիքմեթ Հաջիևը։

Նա նաև գոհունակություն է հայտնել եռակողմ հայեցակարգի զարգացման հարցում դրական նշանների առկայության կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել ամերիկացի գործընկերներին՝ այս նախագծի իրականացմանն իրենց լիակատար հավատարմության համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031