Skip to main content

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով | ՆԳ նախարարը կենսաչափական առաջին անձնագիրը հանձնել է Նիկոլ Փաշինյանին | Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին | Փաշինյանը պարտավոր էր հասնել նրան, որ Բաքվի պահանջը չխոչընդոտի խաղաղության գործընթացին. բայց նա ընտրել է արտաքին ճնշnւմը ներքաղաքական շшնտաժի վերածելու մարտավարության ճանապարհը. Սուրենյանց | «Շերեմետևո»-ն դադարեցրել է չվերթների սպասարկումը | Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան | Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան | Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր | Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար․ Գևորգ Ստեփանյան | Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն | Վազգենը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան | «Չայնիի» ոլորաններում «Mercedes»-ը բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կnտրել դրանք | Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան | Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր | Փաշինյանը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությունը (Տեսանյութ)

Լրահոս

Ես ձեր համար վաշխառու չեմ, ինձ ու՞մ տեղն եք դրել, ես ՀՀ վարչապետն եմ. Փաշինյանը՝ Նարեկ Նալբանդյանի հետ հարաբերությունների մասին

Ես ձեր համար վաշխառու չեմ, ինձ ու՞մ տեղն եք դրել, ես ՀՀ վարչապետն եմ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ «88» սուպերմարկետի սեփականատեր Նարեկ Նալբանդյանի և այն պատմության մասին, թե Կենտրոնական բանկից «Ամիո» բանկ զանգահարում են, ու ակնարկելով Կառավարության վերնախավին հորդորում Նարկ Նալբանդյանին վարկ տալ:

«Բանկի և մյուսի հետ կապված իրավիճակներին ես տեղյակ չեմ, ու ինձ չի էլ հետաքրքրում, ես այստեղ վարկ տալով-ստանալով չեմ զբաղված, եթե կլինի մեկը, ով կպնդի, որ ես դրա հետ որևէ կապ ունեմ, ես նրան դատի կտամ ու կապացուցեմ հակառակը, ինչպես նաև մեծ դրամական փոխհատուցում կպահանջեմ:

Բաց մարտահրավեր եմ նետում՝ ով ուզում է նման պնդում անել, թող անի, որևէ մեկը չի կարող ապացուցել իր ասածը, իսկ ես իմ ասածը կապացուցեմ: Մի արեք փորձեր ինձ քաշելու «մերկանտիլ» խոսակցության մեջ, ես ձեզ համար վարկ տվող վարկ ստացող չեմ, չգիտեմ, թե ինձ ում հետ եք խառնում, ես ՀՀ-ի վարչապետն եմ, և լուրջ եմ վերաբերվում այդ կարգավիճակին, ձեզ նույնպես խորհուրդ եմ տալիս լուրջ վերաբերվել:

Այդ մանր-մունր թալանների հետ ես պարտավորություն ունեմ Հայաստանի ժողովրդի առաջ, բոլոր թալանչիները պետք է պատասխանատվության ենթարկվեն, նախկին կամ ներկա ինձ համար տարբերություն չկա»,- նշել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև