Skip to main content

«Ադրբեջանը Շիկահողում 60 հեկտար անտառ է հատել». Յոլյանը պահանջում է բարձրաձայնել խնդիրը COP17-ում | Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը | Աշակերտը կրակել է տնօրենի և ուսուցչուհու վրա | Իրավապահները ապoրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել | ԱԺ-ն հաստատեց ՀԲ-ի 284,4 մլն դոլարի վարկը՝ արցախցիներին բնակարանային աջակցության համար | Ինչ է քննարկել «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Իրանի դեսպանի հետ | ՀՀ պատանի բռնցքամարտիկները մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում | Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝ չվախենալ վիժվшծքներից, վախենալ ճորտ լինելուց. Արթուր Դանիելյան | Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած Անի Ավետիսյանը և նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել | Գագիկ Ծառուկյանից առնվազն 14,5 միլիոն դոլար են հափշտակել․ փաստաբան Երեմ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել | Իրավապահները բացահայտել են թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա | Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան | ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից | Երևանում և մարզերում կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը | Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Լրահոս

Իրավապահները ապoրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել

Սեպտեմբերի 28-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արագած գյուղի բնակիչ 56-ամյա տղամարդն ու 30-ամյա որդին ձեռք են բերում և իրացնում առանց համապատասխան մակնշման ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ, ինչպես նաև ապօրինի զբաղվում են դիզվառելիքի վաճառքով:

Տեղեկությունը ստուգելու նպատակով Արագած գյուղի նշված հասցե մեկնած համայնքային ոստիկանները տան բակի ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերել են դիզվառելիքով լցված տարաներ։

30-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ տանը և կից շինություններում կան առանց համապատասխան մակնշման ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ, որոնք նախատեսված են վաճառելու համար։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված տանը և կից շինություններում հայտնաբերվել են 10-լիտրանոց 80 տարա՝ ընդհանուր 800 լիտր դիզվառելիքով, 120 տուփ տարբեր տեսակի ծխախոտ և 7 շիշ կեղծ օղի։
Կատարվում է նախաքննություն։

Սեպտեմբերի 28-ին ապօրինի ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էր ստացվել նաև Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում։ Ըստ տեղեկության՝ Դարբնիկ գյուղի խանութներից մեկում կեղծ օղի է վաճառվում։

Նշված խանութ մեկնած համայնքային ոստիկանները ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերել են առանց համապատասխան մակնշման 39 շիշ օղի։

Խանութի 70-ամյա սեփականատերը ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրությամբ. այն քրեորեն պատժելի արարք է:

Facebook
Twitter

Կարդացեք նաև