Քաղաքականության մեջ շատ ավելի կարևոր է կենտրոնանալ «չի կարելիների» վրա, քան «կարելիների» վրա․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Պակիստանը իրանական բեռների տարանցման համար ցամաքային միջանցքներ է բացել, որոնք շրջանցում են Հորմուզի նեղուցը | «Զվարթնոց» օդանավակայանում այսօր ադրբեջանական ինքնաթիռ է վայրէջք կատարել | Կարծում եմ, անձնագրի փոփոխումը ոչ այդքան դրանց ուլտրամանուշակագույն պաշտպանվածության մեջ է, որքան հին անձնագրի չեղարկմամբ՝ ՀՀ երրորդ հանրապետության հաղթական անցյալի հետ կապը «վերացնելն» է. Արտակ Զաքարյան | Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն | Թեհրանը երբեք չի հանձնվի՝ չնայած Թրամփի սպասումներին. Կահիրեում Իրանի դեսպան | Իրանում ընդդիմությունը կարող է օգտագործել լարվածությունը՝ ռեժիմը տшպալելու համար․ Ջոն Բոլթոն | Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասին | Երկրաշարժ՝ Հայաստանում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շտապելու հարց չունենք. հարմար պահի Ծառուկյանը կհնչեցնի վարչապետի թեկնածուի անունը. Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկական աշխարհի պարտատոմսեր, հայրենադարձության ու փոխանակման ծրագրեր. Մենք միասին ունենք այլ կշիռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տնտեսական թեզերից`մինչև Միասնական Հայկական աշխարհ. Իվետա Տոնոյանը ներկայացրեց նախընտրական 10 առաջարկ | Պետք է առաջին քայլը միասին անենք, երկրորդ քայլի մասին՝ չկասկածեք. Սամվել Կարապետյանը՝ երիտասարդներին (Տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղաղությունը հռչակագիր չէ. Հենց իշխանությունն է պատերազմի կուսակցություն. Սուրենյանց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲՀԿ-ն մասնակցում է այս ընտրությանը՝ «երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան» կարգախոսով

Լրահոս

Երևանում տղամարդն իրեն WhatsApp-ով ներդրում կատարելու առաջարկով ներկայացած անձանց փոխանցել է 1 մլն 300 հազար դրամ, այնուհետև իր անունով «Իդրամ»-ով ձևակերպվել է 300 հազար դրամի վարկ

Փետրվարի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ 61-ամյա Մխիթար Գ․-ն և հայտնել, որ 2024 թվականի մայիս մասին «Facebook» հավելվածի միջոցով մուտք է գործել գովազդային էջ, ինչից հետո իր հետ «WhatsApp» հավելվածի միջոցով կապ են հաստատել ոմն Մարկը և Միխայիլը և առաջարկել ներդնել գումար այն մեծացնելու նպատակով և Մխիթար Գ․-ն փոխանցել է 1 մլն 300 հազար դրամ ոմն Էրիկ Աֆրիկյանի հաշվեհամարին:

Փետրվարի 11-ին կրկին տուժածի հետ կապվել է ոմն Միխայիլը և Մխիթար Գ․-ն վերջինիս տրամադրել է իր անձնական տվյալները, ինչից հետո նկատել է, որ իր «Իդրամ» հավելվածի միջոցով ձևակերպվել է 300 հազար դրամ վարկ, որը փոխանցվել է ոմն Սարգիս Եղիազարյանի հաշվեհամարին:

Նախնական տեղեկություններով՝ Մխիթար Գ․-ին պատճառվել է 1 մլն 600 հազար դրամի վնաս:

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև