Skip to main content

37-ամյա զինծառայողը մահшցել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. նախաձեռնվել է վարույթ. ՊՆ | Անհաջող ատեստավորումից հետո՝ ողբերգակա՞ն ավարտ․ Սիսիանի զորամասում լեյտենանտի դին է հայտնաբերվել | Այսօր կրկին զոհ ունենք բանակում | Հ-ա-յ-ե-ր-ե-ն, հարցս հայերեն էր, ո՞վ է ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյանի հարցը՝ Փաշինյանին | Ե՞րբ են մեր հողերը հետ տալու, որպեսզի իմանանք չենք «քցվել». Կարապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) | Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում | Վահագն Խաչատուրյանի օգնականը դարձավ «Հայաստան» հիմնադրամի տնօրեն | «Ջհանդամ, թե նոր է ընտրվել, Փաշինյանի հրաժարականն եմ պահանջում»․Գեղամ Մանուկյան | Կրեմլի կողքի շենքի ինչ-որ մի տեղ նստած ինչ-որ մի մարդիկ մարդկանց խոստացել են` Հայաստանի հաջորդ վարչապետը դու ես, գնա, «ուվերեննի» ասա․ Փաշինյան | Ես շատ գոհ կլինեմ, որ ՀԱՊԿ-ը մեզ հեռացնի, ՀԱՊԿ-ի հանդեպ մեր հետաքրքրությունը սպառված է․ Փաշինյանը՝ Ղահրամանյանին | Հայաստանը նոր Սեպտեմբերի 21-ի կարիք ունի. Սուրեն Սուրենյանց | Լրագրողները Երասխի կռիվներում միայնակ են, չկան «մահապարտների» գնդերը. Մարգարիտ Եսայան | Փաշինյանը վիրավորեց Վեհափառին. լարված իրավիճակ՝ ԱԺ-ում | Փաշինյանը վերջապես ուղիղ ասաց, թե ինչ է ուզում Կաթողիկոսից. խնդիրն Արցախի անունը տալն է եղել. Նարեկ Կարապետյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով

Լրահոս

Ես կյաժ չեմ, սպիտակ եմ. վիրավորական բան չեմ ասել լրագրողին․ Անդրանիկ Քոչարյան

ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն իրեն «կյաժ» չի համարում։

«Ես կյաժ չեմ, սպիտակ եմ ու սպիտակելն անցած ճանապարհ է»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա, երբ քննարկվում էր իր հարցով Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը։«Երբ ինձ մեղադրում եք, մեղադրեք հստակ, թե ինչ եմ ես ասել ու ինչ եք դուք հասկացել»,-ասաց Քոչարյանը։

ՔՊ-ականը պնդում է՝ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին չի վիրավորել, մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը։

«Ասել, որ ես լրագրողներին ճնշել եմ… բա  ճնշված լիենին, ինչո՞ւ էին մյուս օրը գալիս ու ինձանից հարցազրույց վերցնում, թող ճնշված մնային, բոյկոտ հայտարարեին»,- նշեց Քոչարյանը։Նշենք, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ասել էր, թե բազմաթիվ դեպքեր են եղել, որ պատգամավորներն էթիկայի նորմերը խախտող վարքագիծ են դրսևորել, բայց էթիկայի հանձնաժողով չի ստեղծվել։

«Քանի որ առ այսօր դա չի ստեղծվել, կարծում եմ՝ մեջների կյաժը պարոն Քոչարյանը չէ»,- ասել էր նա։

Հիշեցնենք, որ Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ թիրախավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին՝ նախ պահանջելով իրենից հեռու կանգնել, ապա վիրավորել էր՝ ասելով. «Մաքրեք ձեր շրթունքները»։

Հռիփսիմե Ջեբեջյանը ստորագրահավաք էր նախաձեռնել, որով Աժ խմբակցություններից պահանջում էր նախաձեռնել Աժ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու գործընթաց՝ քննարկելու ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը:

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, ընդառաջելով դիմումին, շրջանառության մեջ էին դրել նախագիծը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31