Skip to main content

Անհաջող ատեստավորումից հետո՝ ողբերգակա՞ն ավարտ․ Սիսիանի զորամասում լեյտենանտի դին է հայտնաբերվել | Այսօր կրկին զոհ ունենք բանակում | Հ-ա-յ-ե-ր-ե-ն, հարցս հայերեն էր, ո՞վ է ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյանի հարցը՝ Փաշինյանին | Ե՞րբ են մեր հողերը հետ տալու, որպեսզի իմանանք չենք «քցվել». Կարապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) | Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում | Վահագն Խաչատուրյանի օգնականը դարձավ «Հայաստան» հիմնադրամի տնօրեն | «Ջհանդամ, թե նոր է ընտրվել, Փաշինյանի հրաժարականն եմ պահանջում»․Գեղամ Մանուկյան | Կրեմլի կողքի շենքի ինչ-որ մի տեղ նստած ինչ-որ մի մարդիկ մարդկանց խոստացել են` Հայաստանի հաջորդ վարչապետը դու ես, գնա, «ուվերեննի» ասա․ Փաշինյան | Ես շատ գոհ կլինեմ, որ ՀԱՊԿ-ը մեզ հեռացնի, ՀԱՊԿ-ի հանդեպ մեր հետաքրքրությունը սպառված է․ Փաշինյանը՝ Ղահրամանյանին | Հայաստանը նոր Սեպտեմբերի 21-ի կարիք ունի. Սուրեն Սուրենյանց | Լրագրողները Երասխի կռիվներում միայնակ են, չկան «մահապարտների» գնդերը. Մարգարիտ Եսայան | Փաշինյանը վիրավորեց Վեհափառին. լարված իրավիճակ՝ ԱԺ-ում | Փաշինյանը վերջապես ուղիղ ասաց, թե ինչ է ուզում Կաթողիկոսից. խնդիրն Արցախի անունը տալն է եղել. Նարեկ Կարապետյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով | Հայաստանը հաստատակամորեն աջակցում է արդար և տևական խաղաղության հաստատմանը Ուկրաինայում. Փաշինյանը՝ Զելենսկիին

Լրահոս

Սառեցվեն այն վարկերը, որոնք խարդախների պատճառով են ստեղծվել. ԿԲ-ի առաջարկը բանկերին

ՀՀ կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին սառեցնել այն բոլոր վարկային պարտավորությունները, որոնք առաջացել են զեղծարարների պատճառով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա անդրադարձավ վերջին շրջանում առավել ակտիվացած խնդրին, ըստ որի` զեղծարարները խարդախությամբ կարողանում են կորզել քաղաքացիների անձնական տվյալները և նրանց անունով ձևակերպել առցանց վարկեր։

Հիշեցնենք, որ տուժած քաղաքացիները շուրջ մեկ տարի է` բողոքի ակցիաներ են անցկացնում բանկերի դիմաց` պահանջելով չեղարկել այդ վարկերը և ազատել իրենց տույժ-տուգանքներից։

«Մենք հորդորել ենք բանկերին` գտնել լուծման ճանապարհ ու այս պահի դրությամբ լուծման ճանապարհն այն է, որ սառեցվում են այն բոլոր վարկային պարտավորությունները, որոնք ձևավորվել են այդ տիպի քեյսերի համար: Հարցի շուրջ բանկերի հետ քննարկումները շարունակվում են: Այդ հարցը տրիվյալ հարց չէ, մենք հանձնառություն ենք վերցրել` նայելու ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր այս տիպի էպիզոդները, որը բավականին մեծ ռեսուրս է պահանջում մեզնից, քանի որ ամեն քեյս յուրահատուկ է, ու դրանք բոլորը հատ առ հատ նայելու ենք։ Այդ մասին մենք տեղեկացրել ենք բոլոր տուժած քաղաքացիներին»,-ասել է ԿԲ նախագահը։

Նա տեղեկացրեց, որ հիմա կոնկրետ բանկերում, որոնց ուղղված եղել են բողոքները, անհատական, խորքային ստուգումներ, ուսումնասիրություններ է ԿԲ-ն իրականացնում։ Այս պահի դրությամբ խոսքը 3-4 բանկի մասին է։

«ՀՀ-ում կան բանկեր, որոնք ծայրահեղ խիստ են մոտենում` կիբեռանվտանգության հարցերում հիգիենայի պայմանները մինիմալից մի բան էլ ավելի բարձրացնելով։ Հիմա մենք քննարկում ենք` կարող ենք մշակել մի ստանդարտ, որը ունիֆիկացված` միասնական, ներդրվի բանկային համակարգում` այս պահին այդ խնդիրները լուծելու համար։ Խնդիրն այն բարդության, խորության ու կարևորության է, որ մենք պետք է ադեկվատ արձագանք տանք։ Իսկ խնդիրը կարող ես լուծել, եթե քո դիագնոստիկան է ճիշտ»,- հայտարարել է ԿԲ նախագահը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31