Skip to main content

Երկրաշարժ է գրանցվել | Ասատուր Խաչատրյանը Ծանրամարտի պատանիների ու Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել | «Ձեր միջի կրքոտ հռետորին մի կողմ դրեք». «Այդ դեպքում Ձեզ էլ պետք ա դնենք մի կողմ». Գրիգորյան-Փաշինյան բանավեճ՝ ԱԺ-ում | ՀՀ տարածքում Ադրբեջանին պատկանող որևէ տարածք չկա, և սա էր կառավարության դիրքորոշումը երկու տարի առաջ. Մարուքյան | Արմեն Աշոտյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել. պաշտպան | 37-ամյա զինծառայողը մահшցել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. նախաձեռնվել է վարույթ. ՊՆ | Անհաջող ատեստավորումից հետո՝ ողբերգակա՞ն ավարտ․ Սիսիանի զորամասում լեյտենանտի դին է հայտնաբերվել | Այսօր կրկին զոհ ունենք բանակում | Հ-ա-յ-ե-ր-ե-ն, հարցս հայերեն էր, ո՞վ է ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյանի հարցը՝ Փաշինյանին | Ե՞րբ են մեր հողերը հետ տալու, որպեսզի իմանանք չենք «քցվել». Կարապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) | Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում | Վահագն Խաչատուրյանի օգնականը դարձավ «Հայաստան» հիմնադրամի տնօրեն | «Ջհանդամ, թե նոր է ընտրվել, Փաշինյանի հրաժարականն եմ պահանջում»․Գեղամ Մանուկյան | Կրեմլի կողքի շենքի ինչ-որ մի տեղ նստած ինչ-որ մի մարդիկ մարդկանց խոստացել են` Հայաստանի հաջորդ վարչապետը դու ես, գնա, «ուվերեննի» ասա․ Փաշինյան | Ես շատ գոհ կլինեմ, որ ՀԱՊԿ-ը մեզ հեռացնի, ՀԱՊԿ-ի հանդեպ մեր հետաքրքրությունը սպառված է․ Փաշինյանը՝ Ղահրամանյանին

Լրահոս

Ընտրություններում հաղթելու է այն ուժը, որը հանդես կգա ու կկոնսոլիդացնի Հայաստանն առաջ գնալու համար․ Վահե Հովհաննիսյան

Ընտրություններում հաղթելու է այն ուժը, որը հանդես կգա ու կկոնսոլիդացնի Հայաստանն առաջ գնալու համար։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Չպատրաստվել նախորդ ընտրություններին

Ընտրություններին գնալիս կարող ենք թույլ տալ ճակատագրական սխալ՝ կրկնելով գեներալներին բնորոշ հայտնի սխալն ու պատրաստվել «նախորդ մարտին»։

Նրանք  

Իշխանությունը եկավ «Նոր Հայաստան» գաղափարով, ստացավ  պատմական ողբերգություն, իսկ առաջիկա ընտրություններին գնալու է «Իրական Հայաստան» -ի գաղափարով, որի տոտալ քարոզարշավն է տանում հիմա։ Իրականում իշխանությունը ոչ մի բան չունի առաջարկելու հասարակությանը։ «Իրական Հայաստանը» շատ կոնկրետ գաղափար է. դա Երևանի ագլոմերացիան է։ Դատարկվող մարզեր, կես միլիոնի չափ ներքին գաղթյալներ Երևանի մերձակայքերում։ Այս իշխանությունն ակնկալում է Ալիևի և Էրդողանի ուղիղ աջակցությունը վերընտրվելու հարցում. գինն այս նախագիծն է։

Մեր անելիքը

Հաղթելու և Հայաստանում իրավիճակ փոխելու պայմանն այն է, որ   մյուս ուժերը Հայաստանին և հայ հասարակությանն ուրիշ առաջարկելու բան ունենան։ Կոնկրետ, հստակ ասելիք։ Առանց սեթևեթանքների։ Նախկին նախագահները կամ այլ հարգարժան դեմքեր խոսում են  նախկինում իրենց կառավարման ժամանակահատվածների առավելություններից, բերում են բանակցային տարբեր փաթեթների, նախագծերի օրինակներ և այլն։ Այդ ամենում իհարկե ճշմարտության մեծ տոկոս կա, բայց այսօր հայ հասարակությանը դրանով ոչինչ չի առաջարկվում։ Իհարկե, 1991-1998 թվականներըհամեմատության եզր չունեն այսօրվա հետ, իհարկե Քի-Վեսթը պատմական փաստաթուղթ էր, իհարկե Մադրիդյան սկզբունքները խոշոր ձեռքբերում էին, իհարկե Կազանը խաղաղ լուծման հնարավորություն էր, փառք ու պատիվ դրանք կերտողներին, բայց դրանք չեն ստորագրվել, չեն կիրառվել, և արդեն պատմություն են, ու այսօրվա ելակետից գրեթե ոչինչ չեն կարող տալ հայ ժողովրդին։ Ժողովուրդը ելքեր է ուզում այսօրվա´ վիճակից։ Շեշտը դնել մինչև 2018 ձեռքբերումների վրա, նշանակում է՝ պատրաստվել նախորդ ընտրություններին։

Քվեարկելու է այսօրվա հասարակությունը  

Փոփոխություններ ուզող հասարակության 70 տոկոսն ուզում է լսել նոր առաջարկ՝ իր առաջիկա կյանքի, իր ընտանիքի մասին, ներառյալ՝ հարցեր անվտանգության, տնտեսության, սոցիալական երաշխիքների, ոլորտային ռեֆորմների շուրջ՝ այն ամենի, ինչը մարդու վաղվա կյանքի համար կարևոր է։ Էլ չասած, որ քվեարկելու իրավունք ունեցող սերունդ կա, որն ընդհանարպես տեղյակ չէ և չի էլ ուզում տեղյակ լինել, թե ղարաբաղյան բանակցություններից որը ինչ էր, և ինչ եղավ։ Հաղթելու է այն ուժը, որը հանդես կգա ու կկոնսոլիդացնի Հայաստանը առաջ գնալու համար։ Ընտրողը դարձել է շատ պրագմատիկ, տեղ-տեղ՝ մերկանտիլ։ Դա լավ կյանքից չէ, բայց դա փաստ է։

Մենք գործ ենք ունենալու մի հասարակության հետ, որը

ա. Տասնյակ հազարներով փախցնում է իր զորակոչային տղաներին

բ. Հարյուր հազարներով դիմում է Գրին-քարտի

գ. Այնուամենայնիվ՝ սիրում է իր հայրենիքը

Զուգահեռ ունենք հասարակություն, որտեղ

— կան տասնյակ հազարավոր պատերազմի մասնակից տղաներ, ովքեր լավ չհասկացան, թե ինչ կատարվեց, և որոնք իրենց պարտված չեն  զգում, որովհետև մի քայլ չեն վարանել երկիր պաշտպանելուց

— կա մի մեծ շերտ, որի արժանապատվությունը խիստ վիրավորված է, և որոնք կյանքը միայն «ուտել և ֆռֆռալը» չեն պատկերացնում։

կա լիդերների շքախմբերից դուրս հանրային շերտ, առավելապես կրթված, ովքեր շատ լավ հասկանում են, ինչ եղավ 2018-ից հետո, բայց նաև կոշտ հարցեր ունեն մինչև 2018-ը բոլոր իշխանություններին։

Այս իրողությունները հաշվի առնելով է պետք գնալ ընտրությունների, և եթե կա հաղթելու վճռականություն, ապա այս իրողությունները շրջանցել չի լինելու. այս հասարակությունն է քվեարկելու։ Պետք է գտնվի բովանդակություն, որն այս հակասություններով հանդերձ կկոնսոլիդացնի անհրաժեշտ քանակ՝ հաղթելու ու այս մղձավանջից դուրս գալու համար»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31