Skip to main content

Երկրաշարժ է գրանցվել | Ասատուր Խաչատրյանը Ծանրամարտի պատանիների ու Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել | «Ձեր միջի կրքոտ հռետորին մի կողմ դրեք». «Այդ դեպքում Ձեզ էլ պետք ա դնենք մի կողմ». Գրիգորյան-Փաշինյան բանավեճ՝ ԱԺ-ում | ՀՀ տարածքում Ադրբեջանին պատկանող որևէ տարածք չկա, և սա էր կառավարության դիրքորոշումը երկու տարի առաջ. Մարուքյան | Արմեն Աշոտյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել. պաշտպան | 37-ամյա զինծառայողը մահшցել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. նախաձեռնվել է վարույթ. ՊՆ | Անհաջող ատեստավորումից հետո՝ ողբերգակա՞ն ավարտ․ Սիսիանի զորամասում լեյտենանտի դին է հայտնաբերվել | Այսօր կրկին զոհ ունենք բանակում | Հ-ա-յ-ե-ր-ե-ն, հարցս հայերեն էր, ո՞վ է ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյանի հարցը՝ Փաշինյանին | Ե՞րբ են մեր հողերը հետ տալու, որպեսզի իմանանք չենք «քցվել». Կարապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) | Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում | Վահագն Խաչատուրյանի օգնականը դարձավ «Հայաստան» հիմնադրամի տնօրեն | «Ջհանդամ, թե նոր է ընտրվել, Փաշինյանի հրաժարականն եմ պահանջում»․Գեղամ Մանուկյան | Կրեմլի կողքի շենքի ինչ-որ մի տեղ նստած ինչ-որ մի մարդիկ մարդկանց խոստացել են` Հայաստանի հաջորդ վարչապետը դու ես, գնա, «ուվերեննի» ասա․ Փաշինյան | Ես շատ գոհ կլինեմ, որ ՀԱՊԿ-ը մեզ հեռացնի, ՀԱՊԿ-ի հանդեպ մեր հետաքրքրությունը սպառված է․ Փաշինյանը՝ Ղահրամանյանին

Լրահոս

Ով իշխանության է ձգտում առանց Ղարաբաղի՝ սովորական քաղաքական դիшկապտ է. Միհրան Հակոբյան

Անկեղծ լինենք. 2018-ի նիկոլական հեղափոխությունը նաև մեծապես աշխարհաքաղաքան կամ այսպես կոչված՝ արտաքին բաղադրիչ ուներ, որի մասին շատ փակագծեր ցայսօր բացված չեն: Եվ, այդ արտաքին բաղադրիչը պայմանավորված էր մեկ բառով՝ Ղարաբաղ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը:

«Եթե 2018-ի հեղափոխության ներքին գործընացները հնարավոր էր կառավարել, ապա արտաքին բաղադրիչն ուղղակի անհնար էր: Սերժ Սարգսյանն այն մարդը չէր, որին հնարավոր կլիներ մղել դեպի դավաճանական ելքով պատերազմ, կապիտուլյացիա և Արցախի հանձնում: Ուստի Սերժ Սարգսյանը պետք է չլիներ իշխանություն, պետք է լիներ Նիկոլը՝ իր նման անկիրթների, անսկզբունք ու անիքնասեր չտեսների բրիգադով: Բնականաբար այս ամենը հեղափոխական զանգվածների ծափերի ներքո:

Եթե կարճ՝ 2018-ի հեղափոխությունը Ղարաբաղը հանձնելու մասին էր: Եվ, եթե Նիկոլին հեռացնելու ցանկություն կա, ապա պետք է ազնվորեն ու առանց դիվանագիտական սեթևեթանքների հստակ մանիֆեստացիա անել՝ գնում ենք հակահեղափոխության, այսինքն՝ Նիկոլի ռեժիմն ուղարկում ենք պատմության աղբամանն ու գնում ենք Ղարաբաղի հետևից: Ով կասի, թե «ժողովուրդը վախեցած է», «ռեսուրս չունենք», «դաշնակից չունենք», չհավատաք. նման բաններ տարածողները կամ նիկոլական են (բաց ու լատենտ) կամ էլ լոկ միայն իշխանության ու կապիտալի համար կռիվ տվողներ են: Ամեն ինչ էլ կա, ռուսի ասած՝ «дело мастера боится»:

Մի հետաքրքիր պատմություն կա. ժամանակակիցների վկայությամբ՝ 1936-ին Հայաստանի ղեկավար Աղասի Խանջյանն իր շքախմբով այցելել է Երևանի Պետական Համալսարան: Դասախոսներով և ուսանողներով լեփ-լեցուն դահլիճի բեմ է դուրս գալիս տարազներ հագած երգի համույթ ու սկսում է Վան-Վասպուրականի ազգային-ազատագրական երգեր երգել: Ներկաներին թվում է, թե Խանջյանի հրամանով ուր որա է՝ ԵՊՀ ղեկավարությունում «գլուխներ են թռչելու», մինչդեռ քար լռության պայմաններում Խանջյանը վեր է կենում տեղից և ասում՝ նորից երգեք: Երբ համույթը երկրորդ անգամ ավարտում է երգը, Խանջյանը կրկին ասում է՝ նորից երգեք: Ազգագրական համույթի երրորդ ելույթից հետո Խանջյանը վեր է կենում և առանց որևէ բան ասելու՝ իր շքախմբով հեռանում է ԵՊՀ-ից:

1936-ին Աղասի Խանջյանը գիտեր, որ օրեր անց գնալու է Թբիլիսի ու այլևս չի վերադառնալու: Աղասի Խանջյանը գնացել էր ԵՊՀ իր ժողովրդի մտավոր սերուցքին ազդակ հղելու՝ չմոռնաք, թե դուք ով եք, չմոռանաք, թե ինչի համար եք «իրար գլուխ հավաքվել»:

Եվ, ուրեմն. ՂԱՐԱԲԱՂԻ էջը փակելը սովորական նիկոլականություն է, ով իշխանության է ձգտում առանց ՂԱՐԱԲԱՂԻ՝ սովորական քաղաքական դիակապտ է, ով իշխանափոխության է ձգտում առանց ՂԱՐԱԲԱՂԻ հարցը օդում կախելու՝ սովորական քաղաքական պարազիտ է: Ով իշխանություն է ուզում առանց ՂԱՐԱԲԱՂԻ՝ ցանկանում է, որ մենք մոռանանք, թե ով ենք ու ինչի համար ենք այս մի թիզ հողի վրա «իրար գլուխ հավաքվել»»,-գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31