Skip to main content

Երկրաշարժ է գրանցվել | Ասատուր Խաչատրյանը Ծանրամարտի պատանիների ու Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել | «Ձեր միջի կրքոտ հռետորին մի կողմ դրեք». «Այդ դեպքում Ձեզ էլ պետք ա դնենք մի կողմ». Գրիգորյան-Փաշինյան բանավեճ՝ ԱԺ-ում | ՀՀ տարածքում Ադրբեջանին պատկանող որևէ տարածք չկա, և սա էր կառավարության դիրքորոշումը երկու տարի առաջ. Մարուքյան | Արմեն Աշոտյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել. պաշտպան | 37-ամյա զինծառայողը մահшցել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. նախաձեռնվել է վարույթ. ՊՆ | Անհաջող ատեստավորումից հետո՝ ողբերգակա՞ն ավարտ․ Սիսիանի զորամասում լեյտենանտի դին է հայտնաբերվել | Այսօր կրկին զոհ ունենք բանակում | Հ-ա-յ-ե-ր-ե-ն, հարցս հայերեն էր, ո՞վ է ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյանի հարցը՝ Փաշինյանին | Ե՞րբ են մեր հողերը հետ տալու, որպեսզի իմանանք չենք «քցվել». Կարապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) | Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում | Վահագն Խաչատուրյանի օգնականը դարձավ «Հայաստան» հիմնադրամի տնօրեն | «Ջհանդամ, թե նոր է ընտրվել, Փաշինյանի հրաժարականն եմ պահանջում»․Գեղամ Մանուկյան | Կրեմլի կողքի շենքի ինչ-որ մի տեղ նստած ինչ-որ մի մարդիկ մարդկանց խոստացել են` Հայաստանի հաջորդ վարչապետը դու ես, գնա, «ուվերեննի» ասա․ Փաշինյան | Ես շատ գոհ կլինեմ, որ ՀԱՊԿ-ը մեզ հեռացնի, ՀԱՊԿ-ի հանդեպ մեր հետաքրքրությունը սպառված է․ Փաշինյանը՝ Ղահրամանյանին

Լրահոս

Զավեշտալի է, որ 1930-ական թթ․ երկրորդ կեսին «ադրբեջանցի» էթնոնիմը ստացած ժողովրդի հոգևոր առաջնորդը փորձում է վիճարկել հայ ժողովրդի պատմականությունը. Մայր Աթոռ

Օրերս Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, ստանձնելով ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքի տարածման դերը, հերթական անգամ ատելությամբ ու թշնամանքով թիրախավորել է Հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը:

«Կեղծիքի տարածման մեջ գերազանցելով ինքն իրեն, Փաշազադեն հայտարարել է, թե իբր Հայաստանում և տարածաշրջանում տասնյակ դարեր գործող հայկական սրբավայրերը՝ անգամ 1,700-ամյա Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, գտնվում են «պատմական ադրբեջանական հողերում» և հայերը որպես թե «յուրացրել են» այդ տարածքները։ Անհեթեթ պնդումների շարքը Փաշազադեն եզրափակում է Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնելով որպես սպառնալիք տարածաշրջանի երկրների համար։

Զավեշտալի է թվում, որ Խորհրդային իշխանությունների ազգաշինարարության արդյունքում 1930-ական թթ․ երկրորդ կեսին «ադրբեջանցի» էթնոնիմն ստացած ժողովրդի հոգևոր առաջնորդը փորձում է վիճարկել պատմականությունը հայ ժողովրդի, որի հազարամյակների ստեղծագործ կյանքի ու հոգևոր-մշակութային ժառանգության արժեքն ու պատկանելությունը համընդհանուր ճանաչում ստացած իրողություններ են։ Առավել քան զարմանալի է, որ այլոց արժեքների յուրացման մեջ հայ ազգին ուղղված մեղադրանքները ներկայացնում է մի երկրի ներկայացուցիչ, որի պետության անվանումն իսկ յուրացված է այլ երկրից ու ժողովրդից։

Նույն էժանագին գործելաոճն է ընկած նաև Ռուսատանի ու Նոր Նախիջևանի թեմի անվան շուրջ Փաշազադեի կատարած շահարկման հիմքում։ Ի գիտություն պետք է ընդունել, որ Դոնի Ռոստովի մերձակա բնակավայրերը անվանվել են «Նոր Նախիջևան» հենց ցարական Ռուսաստանի իշխանությունների որոշմամբ, որպես հարգանքի արտահայտություն պատմականորեն հայկական Նախիջևանից այդ տարածք տեղափոխված հայերի։

Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հրապարակային խոսքերում շարունակաբար տեղ գտնող թշնամանքի ու կեղծարարության նման դատապարտելի դրսևորումներն ինքնին վկայությունն են այն իրողության, որ Ադրբեջանը հենց ինքն է, Փաշազադեի խոսքերով ասված, սպառնալիք տարածաշրջանի հարևան երկրների համար։

Եվ վերջում՝ հարկ է մեկընդմիշտ արձանագրել, որ սուտն ու կեղծիքը երբեք չեն կարող ճշմարտության վերածվել, որքան էլ հաճախ ու խանդավառությամբ կրկնվեն»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31