Skip to main content

Երկրաշարժ է գրանցվել | Ասատուր Խաչատրյանը Ծանրամարտի պատանիների ու Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել | «Ձեր միջի կրքոտ հռետորին մի կողմ դրեք». «Այդ դեպքում Ձեզ էլ պետք ա դնենք մի կողմ». Գրիգորյան-Փաշինյան բանավեճ՝ ԱԺ-ում | ՀՀ տարածքում Ադրբեջանին պատկանող որևէ տարածք չկա, և սա էր կառավարության դիրքորոշումը երկու տարի առաջ. Մարուքյան | Արմեն Աշոտյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել. պաշտպան | 37-ամյա զինծառայողը մահшցել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. նախաձեռնվել է վարույթ. ՊՆ | Անհաջող ատեստավորումից հետո՝ ողբերգակա՞ն ավարտ․ Սիսիանի զորամասում լեյտենանտի դին է հայտնաբերվել | Այսօր կրկին զոհ ունենք բանակում | Հ-ա-յ-ե-ր-ե-ն, հարցս հայերեն էր, ո՞վ է ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյանի հարցը՝ Փաշինյանին | Ե՞րբ են մեր հողերը հետ տալու, որպեսզի իմանանք չենք «քցվել». Կարապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) | Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում | Վահագն Խաչատուրյանի օգնականը դարձավ «Հայաստան» հիմնադրամի տնօրեն | «Ջհանդամ, թե նոր է ընտրվել, Փաշինյանի հրաժարականն եմ պահանջում»․Գեղամ Մանուկյան | Կրեմլի կողքի շենքի ինչ-որ մի տեղ նստած ինչ-որ մի մարդիկ մարդկանց խոստացել են` Հայաստանի հաջորդ վարչապետը դու ես, գնա, «ուվերեննի» ասա․ Փաշինյան | Ես շատ գոհ կլինեմ, որ ՀԱՊԿ-ը մեզ հեռացնի, ՀԱՊԿ-ի հանդեպ մեր հետաքրքրությունը սպառված է․ Փաշինյանը՝ Ղահրամանյանին

Լրահոս

Հայաստանի Հանրապետությունը սպասում է ձեզանից յուրաքանչյուրին՝ ձեր տաղանդով, ուժով ու նվիրումով, որովհետև Հայաստանը դուք եք. Նաիրի Սարգսյան

Սիրելի շրջանավարտներ,

Շնորհավորում եմ ձեզ Վերջին զանգի այս խորհրդանշական ու հուզիչ օրվա առթիվ։

Այսօր դուք հրաժեշտ եք տալիս դպրոցին՝ ձեր երկրորդ տանը, որտեղ հասակ եք առել, սովորել, սիրել և երազել։ Ձեր առջև բացվում է կյանքի նոր փուլ՝ լի պատասխանատվությամբ, բայց նաև անսահման հնարավորություններով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Ինչ ճանապարհ էլ ընտրեք՝ մի բան երբեք մի մոռացեք. ձեր գիտելիքի, մեծ հաջողությունների և բարության կարիքն ունի նաև մեր հայրենիքը։

Հայաստանի Հանրապետությունը սպասում է ձեզանից յուրաքանչյուրին՝ ձեր տաղանդով, ուժով ու նվիրումով, որովհետև Հայաստանը դուք եք, Հայաստանը ձեզանից յուրաքանչյուրն է։ Ձեր յուրաքանչյուր երազանքի իրականացումը նաև մեր երազանքն է, քանզի ձեր հաջողակ, լուսավոր ապագան նաև մեր երկրի ապագան է։

Մաղթում եմ, որ ձեր սրտերում երբեք չմարի հավատը. ունեցեք մեծ ու լուսավոր նպատակներ, ձգտեք ձեր երազանքների իրականացմանը՝ հավատալով ձեր ուժերին։ Թող ձեր բոլոր նախաձեռնությունները լինեն նպատակային, բարուն ծառայող և հայրենիքի արժանապատիվ անունը բարձր պահող։

Վերջին զանգը հնչում է ոչ որպես ավարտ, այլ որպես սկիզբ։

Շնորհավոր տոնդ, սիրելի շրջանավարտ»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31