Skip to main content

Երկրաշարժ է գրանցվել | Ասատուր Խաչատրյանը Ծանրամարտի պատանիների ու Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել | «Ձեր միջի կրքոտ հռետորին մի կողմ դրեք». «Այդ դեպքում Ձեզ էլ պետք ա դնենք մի կողմ». Գրիգորյան-Փաշինյան բանավեճ՝ ԱԺ-ում | ՀՀ տարածքում Ադրբեջանին պատկանող որևէ տարածք չկա, և սա էր կառավարության դիրքորոշումը երկու տարի առաջ. Մարուքյան | Արմեն Աշոտյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել. պաշտպան | 37-ամյա զինծառայողը մահшցել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. նախաձեռնվել է վարույթ. ՊՆ | Անհաջող ատեստավորումից հետո՝ ողբերգակա՞ն ավարտ․ Սիսիանի զորամասում լեյտենանտի դին է հայտնաբերվել | Այսօր կրկին զոհ ունենք բանակում | Հ-ա-յ-ե-ր-ե-ն, հարցս հայերեն էր, ո՞վ է ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյանի հարցը՝ Փաշինյանին | Ե՞րբ են մեր հողերը հետ տալու, որպեսզի իմանանք չենք «քցվել». Կարապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) | Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում | Վահագն Խաչատուրյանի օգնականը դարձավ «Հայաստան» հիմնադրամի տնօրեն | «Ջհանդամ, թե նոր է ընտրվել, Փաշինյանի հրաժարականն եմ պահանջում»․Գեղամ Մանուկյան | Կրեմլի կողքի շենքի ինչ-որ մի տեղ նստած ինչ-որ մի մարդիկ մարդկանց խոստացել են` Հայաստանի հաջորդ վարչապետը դու ես, գնա, «ուվերեննի» ասա․ Փաշինյան | Ես շատ գոհ կլինեմ, որ ՀԱՊԿ-ը մեզ հեռացնի, ՀԱՊԿ-ի հանդեպ մեր հետաքրքրությունը սպառված է․ Փաշինյանը՝ Ղահրամանյանին

Լրահոս

«Ես ու ամուսինս ֆիլմում քիչ ենք հանդիպում». Մարիամ Ադամյանն ու Միկա Ղափլանյանը՝ կրիմինալ ժանրում

«Համաձայնեցի նկարահանվել այս ֆիլմում, քանի որ ռեժիսորն իմ ընկերն է՝ Մհեր Խաչատրյանն, ում հետ ես շատ եմ աշխատել: Մենք իրար գիտենք դեռևս «Թաքնված սեր» հեռուստասերիալից, նրա հետ անընդհատ հաճելի է աշխատել ու լինել նկարահանման հրապարակում:

Ֆիլմը կրիմինալ ժանրում է, բայց իմ կերպարն այդքան էլ կապ չունի այդ աշխարհի հետ:

Ես մարմնավորում եմ գլխավոր հերոսուհու ընկերուհուն, բավական վառ կերպար է՝ համարձակ, ուժեղ ու ձիգ աղջիկ է»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց դերասանուհի Մարիամ Ադամյանն, ով այս պահին նկարահանվում է «Վենդետա» բազմասերիանոց ֆիլմում:

Դերասանուհին նշեց, որ զբաղվածությունն այս ֆիլմում շատ չէ, և այս պահին երկար նախագծերում հանդես գալուց խուսափում է:

«Ավելի սիրով եմ աշխատում ոչ շատ երկար ու ձգձգվող նախագծերում ու ամենաուրախացնողն այն էր, որ նորից Մհերի հետ պիտի աշխատեի»,- նշեց դերասանուհին:

Մարիամ Ադամյանի հետ նույն ֆիլմում նկարահանվում է նաև ամուսինը՝ Միկա Ղափլանյանը: Դերասանուհին նշեց, որ նույն տեսարաններում շատ չեն հանդիպում:

«Իրար հետ ընդհանուր քիչ գիծ ունենք ու ամբողջ ֆիլմի ընթացքում մի քանի անգամ ենք հանդիպում»,- ասաց Մարիամ Ադամյանն ու հավելեց, որ նկարահանումներն անցնում են շատ պրոֆեսիոնալ մթնոլորտում:

Ավելի վաղ, Tert.am Life-ը զրուցել էր նաև գլխավոր հերոսուհուն մարմնավորղ Լիլիթ Սարգսյանի հետ:

Հիշեցնենք՝ Ֆիլմի պրոդյուսերը Սերգեյ Հայրապետյանն է, ռեժիսորը՝ Մհեր Խաչատրյանը, սցենարի հեղինակն է Հարություն Ղուկասյանը:

Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորում են Հարություն Մովսիսյանը, Գոռ Հակոբյանը, Հայկ Հովհաննիսյանը, Միկա Ղափլանյանը, Վարուժ Մարգարյանը, Վիլեն Սարգսյանը, Հարություն Սարգսյանը, Նելլի Խերանյանը, Մարիամ Ադամյանը և այլք:

«Վենդետա»-ն ընկերության մասին դրամա է՝ կրիմինալ տարրերով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31