Skip to main content

Երկրաշարժ է գրանցվել | Ասատուր Խաչատրյանը Ծանրամարտի պատանիների ու Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել | «Ձեր միջի կրքոտ հռետորին մի կողմ դրեք». «Այդ դեպքում Ձեզ էլ պետք ա դնենք մի կողմ». Գրիգորյան-Փաշինյան բանավեճ՝ ԱԺ-ում | ՀՀ տարածքում Ադրբեջանին պատկանող որևէ տարածք չկա, և սա էր կառավարության դիրքորոշումը երկու տարի առաջ. Մարուքյան | Արմեն Աշոտյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել. պաշտպան | 37-ամյա զինծառայողը մահшցել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. նախաձեռնվել է վարույթ. ՊՆ | Անհաջող ատեստավորումից հետո՝ ողբերգակա՞ն ավարտ․ Սիսիանի զորամասում լեյտենանտի դին է հայտնաբերվել | Այսօր կրկին զոհ ունենք բանակում | Հ-ա-յ-ե-ր-ե-ն, հարցս հայերեն էր, ո՞վ է ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյանի հարցը՝ Փաշինյանին | Ե՞րբ են մեր հողերը հետ տալու, որպեսզի իմանանք չենք «քցվել». Կարապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) | Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում | Վահագն Խաչատուրյանի օգնականը դարձավ «Հայաստան» հիմնադրամի տնօրեն | «Ջհանդամ, թե նոր է ընտրվել, Փաշինյանի հրաժարականն եմ պահանջում»․Գեղամ Մանուկյան | Կրեմլի կողքի շենքի ինչ-որ մի տեղ նստած ինչ-որ մի մարդիկ մարդկանց խոստացել են` Հայաստանի հաջորդ վարչապետը դու ես, գնա, «ուվերեննի» ասա․ Փաշինյան | Ես շատ գոհ կլինեմ, որ ՀԱՊԿ-ը մեզ հեռացնի, ՀԱՊԿ-ի հանդեպ մեր հետաքրքրությունը սպառված է․ Փաշինյանը՝ Ղահրամանյանին

Լրահոս

Այսօր ՀՀ-ն գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում, սա չեմ ասում որպես արտառոց բան. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գյուղատնտեսության և տնտեսության ընդհանուր վիճակին՝ արձանագրելով աճի դրական միտումներ։

«18-19-20 թվականներին մենք գյուղատնտեսության ոլորտում կամ ցածր ցուցանիշներ էինք ունենում աճի կամ նույնիսկ անկումներ էինք ունենում և հատկապես բուսաբուծության ոլորտը շատ ուղիղ և անասնապահության ոլորտն էլ, ըստ էության, մեր ներդրած ջանքերի և ծրագրերի արդյունքն է։ Այս տարվա բերքատվությունը, իհարկե, գիտեք, դե գյուղատնտեսությունը, բուսաբուծությունն այնպիսի բաներ են, որ եղանակից է կախված և այլն, և այլն, բայց այնուամենայնիվ, այս ամեն ինչը կարող է նշանակել և նշանակում է, որ մեր ծրագրերը սկսել են աշխատել։ Մենք ջրի կառավարման ոլորտում, ոնց որ թե կամաց-կամաց շատ թույլ, ավելի որակյալ ենք ջրերը կառավարում, ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ վերջապես ավարտեցինք Վեդիի ջրամբարը, և մեր ջրամբարաշինության պրոցեսները շարունակվում են»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ առաջիկայում նախատեսվում է հինգ նոր ջրամբարի կառուցման մեկնարկ։ «ԿԱՊՍ-ի ջրամբարը էլի մի քիչ, ոչ թե մի քիչ, այլ ահագին ուշանում է, բայց ուշանում-ուշանում է, մեկա պետք է կառուցենք»,-նշեց նա։

Անդրադառնալով տնտեսական ակտիվության ցուցանիշներին՝ վարչապետն ընդգծեց. «Առաջին յոթ ամիսների տվյալներով մենք տնտեսական ակտիվության 7%-անոց ցուցանիշ ունենք, ընդ որում մեր տնտեսության հիմնական ճյուղերն աճում են, բավականին լավ աճի տեմպ ունենք։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը վերջին ամիսների տվյալներով արագացման որոշակի միտումներ է ցուցաբերում, որովհետև հուլիսին ունեցել ենք 9.1% տնտեսական ակտիվության ցուցանիշ»։

Միաժամանակ Փաշինյանը նկատեց, որ արդյունաբերության ոլորտում որոշակի մտահոգիչ թվեր են արձանագրվել, սակայն հուլիսին այդ ոլորտում նույնպես գրանցվել է 4.2% աճ։

Վարչապետը հայտարարեց. «Իհարկե շատ ամբիցիոզ է հնչում այդ հայտարարությունը, բայց պիտի նաև ընդգծեմ, որ հենց այսօր՝ 2025 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում։ Եվ սա չեմ ասում որպես որևէ արտառոց բան, որովհետև հենց մեր ցանկացած զարգացման տրամաբանություն ունենա, որ ամեն հաջորդ տարվա ցանկացած կետում մենք ունենանք մեր բարեկեցության ամենաբարձր աստիճանը»։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց տնտեսության զարգացման գործում իր աշխատանքը կատարող քաղաքացիներին:

«Ես ուզում եմ բոլոր այդ մարդկանց կրկին շնորհակալություն հայտնել, որովհետև մեր գործը ստեղծել բավարար, պատշաճ միջավայր և պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան աշխատել և արդյունք ստեղծել և իհարկե վճարել օրենքով սահմանված հարկերը։ …Մեր բյուջետային գործերն էլ լավ են ընթանում և մենք այդտեղ էլ բնականոն, կայուն աճի ուղեծրի մեջ ենք»,- շեշտեց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31