Skip to main content

Երկրաշարժ է գրանցվել | Ասատուր Խաչատրյանը Ծանրամարտի պատանիների ու Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել | «Ձեր միջի կրքոտ հռետորին մի կողմ դրեք». «Այդ դեպքում Ձեզ էլ պետք ա դնենք մի կողմ». Գրիգորյան-Փաշինյան բանավեճ՝ ԱԺ-ում | ՀՀ տարածքում Ադրբեջանին պատկանող որևէ տարածք չկա, և սա էր կառավարության դիրքորոշումը երկու տարի առաջ. Մարուքյան | Արմեն Աշոտյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել. պաշտպան | 37-ամյա զինծառայողը մահшցել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. նախաձեռնվել է վարույթ. ՊՆ | Անհաջող ատեստավորումից հետո՝ ողբերգակա՞ն ավարտ․ Սիսիանի զորամասում լեյտենանտի դին է հայտնաբերվել | Այսօր կրկին զոհ ունենք բանակում | Հ-ա-յ-ե-ր-ե-ն, հարցս հայերեն էր, ո՞վ է ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյանի հարցը՝ Փաշինյանին | Ե՞րբ են մեր հողերը հետ տալու, որպեսզի իմանանք չենք «քցվել». Կարապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) | Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում | Վահագն Խաչատուրյանի օգնականը դարձավ «Հայաստան» հիմնադրամի տնօրեն | «Ջհանդամ, թե նոր է ընտրվել, Փաշինյանի հրաժարականն եմ պահանջում»․Գեղամ Մանուկյան | Կրեմլի կողքի շենքի ինչ-որ մի տեղ նստած ինչ-որ մի մարդիկ մարդկանց խոստացել են` Հայաստանի հաջորդ վարչապետը դու ես, գնա, «ուվերեննի» ասա․ Փաշինյան | Ես շատ գոհ կլինեմ, որ ՀԱՊԿ-ը մեզ հեռացնի, ՀԱՊԿ-ի հանդեպ մեր հետաքրքրությունը սպառված է․ Փաշինյանը՝ Ղահրամանյանին

Լրահոս

Ահազանգ. Հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող պետպատվերը կրկին սառեցվել է

Լրագրող Մանուել Թամազյանը իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող պետպատվերը կրկին սառեցվել է։

Նա, մասնավորապես, գրել է․

«Հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող պետպատվերը կրկին սառեցվել է, Առողջապահության նախարարության թեժ գիծը ստում է, ասելով, պետպատվերը կա, բայց միայն փոքր երեխաների համար, ինձ ուղղորդում են այլ բժշկական կենտրոն ու իմ շատ կտրուկ արձագանքին հեռախոսի մյուս կողմում նստած տիկինը ասում է «Երկարացնում եք երիտասարդ, ֆսյո» ու անջատում հեռախոսը Առանց այդ էլ պետպատվերը դարձրել են տարին 2 անգամ, հիմա այդ երկու անգամն էլ են սառեցնում, չեն պատկերացնում դրա հետևանքները։

Հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ է ստաբիլ վերականգնողական կուրս, ու դրա բացակայությունը կարող է մեղմ ասած բացասական հետևանքներ ունենալ։ Անհասկանալի գործունեություն ծավալող չինովնիկներին պարգևավճար տալու համար միշտ բյուջեում գումար կա, հերթը հասնումա հաշմանդամություն ունեցող անձանց, բյուջեում գումար չկա։ Ես ու ինձ նման շատերը ուզում ենք գնալ մեզ համար վստահելի կենտրոն, որտեղ կան տարիների փորձ ունեցող ու պրոֆեսիոնալ մասնագետներ, իսկ թեժ գիծը մեզ ասում ա գնացեք էս բժշկական կենտրոն էն բժշկական կենտրոն, բացահայտ ուղղորդում են մարդկանց։ Ես որպես հաշմանդամություն ունեցող անձ գնալու եմ միայն իմ կողմից վստահելի բժշկական կենտրոն ու անելու եմ ամեն բան, որ վերականգնվեն իմ ու իմ նման շատ հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական բուժում ստանալու իրավունքը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31