Skip to main content

Երկրաշարժ է գրանցվել | Ասատուր Խաչատրյանը Ծանրամարտի պատանիների ու Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել | «Ձեր միջի կրքոտ հռետորին մի կողմ դրեք». «Այդ դեպքում Ձեզ էլ պետք ա դնենք մի կողմ». Գրիգորյան-Փաշինյան բանավեճ՝ ԱԺ-ում | ՀՀ տարածքում Ադրբեջանին պատկանող որևէ տարածք չկա, և սա էր կառավարության դիրքորոշումը երկու տարի առաջ. Մարուքյան | Արմեն Աշոտյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել. պաշտպան | 37-ամյա զինծառայողը մահшցել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. նախաձեռնվել է վարույթ. ՊՆ | Անհաջող ատեստավորումից հետո՝ ողբերգակա՞ն ավարտ․ Սիսիանի զորամասում լեյտենանտի դին է հայտնաբերվել | Այսօր կրկին զոհ ունենք բանակում | Հ-ա-յ-ե-ր-ե-ն, հարցս հայերեն էր, ո՞վ է ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյանի հարցը՝ Փաշինյանին | Ե՞րբ են մեր հողերը հետ տալու, որպեսզի իմանանք չենք «քցվել». Կարապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) | Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում | Վահագն Խաչատուրյանի օգնականը դարձավ «Հայաստան» հիմնադրամի տնօրեն | «Ջհանդամ, թե նոր է ընտրվել, Փաշինյանի հրաժարականն եմ պահանջում»․Գեղամ Մանուկյան | Կրեմլի կողքի շենքի ինչ-որ մի տեղ նստած ինչ-որ մի մարդիկ մարդկանց խոստացել են` Հայաստանի հաջորդ վարչապետը դու ես, գնա, «ուվերեննի» ասա․ Փաշինյան | Ես շատ գոհ կլինեմ, որ ՀԱՊԿ-ը մեզ հեռացնի, ՀԱՊԿ-ի հանդեպ մեր հետաքրքրությունը սպառված է․ Փաշինյանը՝ Ղահրամանյանին

Լրահոս

Նրանք ցանկանում են մեզ վերադարձնել հարևանների հետ անվերջ hակամարտության խավարը. պատրաստ են միլիոնավոր դոլարներ ներդնել քարոզչական մեքենաների մեջ. Միրզոյանը՝ ԵԽԽՎ-ում

Սա այն պահն է, երբ հայ ժողովուրդը կրկին ցույց կտա, որ իր կամքը մեր երկրում ուժի միակ աղբյուրն է, բայց այնուամենայնիվ՝ մենք միամիտ չենք, մենք գիտենք, որ ազատության թշնամիները քնած չեն, մենք պետք է ընդունենք, որ նրանք կարող են շատ ստեղծագործ լինել, նրանք պատրաստ են միլիոնավոր դոլարներ ներդնել քարոզչական մեքենաների և միջամտության անօրինական սխեմաների մեջ: Այս մասին ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում ելույթի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Նրանք տիրապետում են գրեթե անսահմանափակ լրատվամիջոցների ռեսուրսների, նրանք ցանկանում են խաթարել մեր ինքնիշխան ընտրությունը, ցանկանում են մեզ վերադարձնել հարևանների հետ անվերջ հակամարտության խավարը: Ցանկանում են օգտագործել ժողովրդավարության գործիքները՝ ժողովրդավարությունը ոչնչացնելու համար:

Այս մարտահրավերներին դիմակայելը դարձել է ամենօրյա գործունեություն: Ես այստեղ կանգնած եմ ասելու՝ նրանք չեն հաջողի, մեր հասարակությունը իմունիտետ է ձեռք բերել ստի նկատմամբ և մեր դժվարությամբ նվաճած ազատությունները պաշտպանելու վճռականությունը ավելի ուժեղ է, քան ցանկացած ստվերային գործողություն: Քաղաքացիների կամքը ճշգրիտ պետք է արտացոլվի քվեատուփերում: Այս հունիսին Հայստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, մեզ համար կարևորագույն իրադարձություն է մեր ժողովրդավարության անշրջելիության ամրապնդման գործում»,- նշել է նա:

Իր ելույթում, անդրադառնալով ընտրությունների իրենց ձևաչափին, Արարատ Միրզոյանը շեշտել է, որ արժանի են արդար և օրինական ընտրությունների. «Մենք արժանի ենք ավելիին՝ արդար և օրինական ընտրությունների, մեր ձայնով և քվեներով  կառավարություն ձևավորելու իրավունքի, բաց, հաշվետու և թափանցիկ կառավարման, կոռուպցիայից զերծ պետական ինստիտուտների, սոցիալական արդարության, ժողովրդի համար դպրոցների և ճանապարհների կառուցման վրա ծախսվող հարկերի, այլ ոչ թե օլիգարխների և պաշտոնյաների համար ամրոցների և մասնավոր կալվածքների:

Պաշտոնյաներին կաշառք չվճարող և արհեստական մենաշնորհներ չպարունակող բիզնեսների, անկախ և արդյունավետ դատական համակարգի ենք արժանի, և մենք ապացուցեցինք, որ մեր ազգը կարող է ընտրել իր ճակատագիրը, 2018 թվականից ի վեր մեր գրանցած նվաճումները արտացոլվում են հեղինակավոր կազմակերպությունների համաթվերում: Հայաստանը հաջողությամբ անցկացրեց երկու արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31