Skip to main content

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ | Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյան | Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» | Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ» | Մոսկվայում ո՞վ և ե՞րբ վերջապես կընդունի, որ խնդիրը միայն «ապերախտ դաշնակիցների» մեջ չէ․ Արտակ Զաքարյան | Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը | Մնացել էին միայն լեռը, լռությունը… և մի քանի հարցեր, որոնց պատասխանները ոչ թե Նժդեհին էին պետք, այլ Հայաստանին. Արմեն Հովասափյան | Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքներն իրականության հետ որևէ կապ չունեն․ փաստաբանները փաստաթղթեր են հրապարակել | Բնակարան 5-րդ բալիկին․ մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ «Ուժեղ Հայաստանը» հաղթել է․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ | Երևանի կենտրոնում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի սահմանը․ օդի որակի տվյալներ | 2020 թվականին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ | Թրամփը չի բացառել, որ Ուկրաինայի հակամարտությունը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը | 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք | Երևանում «BMW»-ն բախվել է բնակչի քարե շինությանը. վարորդը մաhացել է

Լրահոս

Տեմպը, որով աճում է մարդատար մեքենաների քանակը Երևանում, իրապես արդեն գործողություններ է պահանջում․ Տիգրան Ավինյան

Տեմպը, որով աճում է մարդատար մեքենաների քանակը Երևանում, իրապես արդեն գործողություններ է պահանջում։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Բայց այդ գործողությունները պետք է լինեն տրամաբանական՝ երբ ստեղծվում է հստակ այլընտրանք, երբ մարդը հասկանում ու իր աչքով տեսնում է, որ Երևանում վերգետնյա տրանսպորտով տեղաշարժվելն ավելի արագ է ու ավելի էֆեկտիվ, քան սեփական մեքենայով։

Լսել եմ տարատեսակ մեկնաբանություններ, որ մարդատար մեքենաների հետ կապված պոտենցիալ սահմանափակումները մարդկանց ազատության սահմանափակում են․ դա, նուրբ ասած, իրականությանը չի համապատասխանում։

Եթե մենք նոր կանոնակարգեր ու կառուցակարգեր չստեղծենք քաղաքում, գնալով ահագնացող մարդատար ավտոմեքենաների քանակը, որոնք առանց որևէ սահմանափակման մտնում են քաղաք ու փոքր կենտրոն, ուղղակիորեն բերելու են իրավիճակի, երբ որևէ մեկն իր մեքենայով բակից դուրս գալուց հետո ուղղակի չի կարողանալու շարժվել»,-ասել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև