Skip to main content

Երկրաշարժ է գրանցվել | Ասատուր Խաչատրյանը Ծանրամարտի պատանիների ու Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել | «Ձեր միջի կրքոտ հռետորին մի կողմ դրեք». «Այդ դեպքում Ձեզ էլ պետք ա դնենք մի կողմ». Գրիգորյան-Փաշինյան բանավեճ՝ ԱԺ-ում | ՀՀ տարածքում Ադրբեջանին պատկանող որևէ տարածք չկա, և սա էր կառավարության դիրքորոշումը երկու տարի առաջ. Մարուքյան | Արմեն Աշոտյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել. պաշտպան | 37-ամյա զինծառայողը մահшցել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. նախաձեռնվել է վարույթ. ՊՆ | Անհաջող ատեստավորումից հետո՝ ողբերգակա՞ն ավարտ․ Սիսիանի զորամասում լեյտենանտի դին է հայտնաբերվել | Այսօր կրկին զոհ ունենք բանակում | Հ-ա-յ-ե-ր-ե-ն, հարցս հայերեն էր, ո՞վ է ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյանի հարցը՝ Փաշինյանին | Ե՞րբ են մեր հողերը հետ տալու, որպեսզի իմանանք չենք «քցվել». Կարապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) | Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում | Վահագն Խաչատուրյանի օգնականը դարձավ «Հայաստան» հիմնադրամի տնօրեն | «Ջհանդամ, թե նոր է ընտրվել, Փաշինյանի հրաժարականն եմ պահանջում»․Գեղամ Մանուկյան | Կրեմլի կողքի շենքի ինչ-որ մի տեղ նստած ինչ-որ մի մարդիկ մարդկանց խոստացել են` Հայաստանի հաջորդ վարչապետը դու ես, գնա, «ուվերեննի» ասա․ Փաշինյան | Ես շատ գոհ կլինեմ, որ ՀԱՊԿ-ը մեզ հեռացնի, ՀԱՊԿ-ի հանդեպ մեր հետաքրքրությունը սպառված է․ Փաշինյանը՝ Ղահրամանյանին

Լրահոս

Այսօրվանից քաղաքացիները կարող են դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար

Այսօրվանից քաղաքացիները կարող են դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորով։

ՆԳՆ-ից հայտնում են, որ հունիսի 25-ին Հանրապետության նախագահը ստորագրել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում, ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների փաթեթը։

Նոր կարգավորումներով ներդրվել է վարորդական իրավունքից զրկված անձանց վարելու իրավունքի վերականգնման առավել թիրախային և վերահսկելի մեխանիզմ։

Նոր ընթացակարգով նախատեսվում է՝

1. վարելու իրավունքից զրկելու մասին ոստիկանության՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով դադարեցված վարելու իրավունքը՝ զրկման ժամկետը լրանալուց հետո 1 տարվա ընթացում դիմելու և օրենքով սահմանված պետական տուրքը՝ հիսուն հազար դրամ վճարելու դեպքում, անձը կարող է վերականգնել վարելու իրավունքը առանց որակավորման քննություններ հանձնելու,

2. 1 տարի ժամկետով փորձաշրջան սահմանվելու դեպքում 13 միավորի փոխարեն հատկացնել 6 միավոր,

3. փորձաշրջանում գտնվող անձի կողմից 6 տուգանային միավորը սպառելու դեպքում նա կզրկվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով։

Փաթեթով նախատեսվում է նաև անցումային դրույթ․ 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարորդական իրավունքից զրկված անձինք միայն մեկ անգամ հնարավորություն կունենան վերականգնելու իրենց վարելու իրավունքը՝ առանց որակավորման քննություններ հանձնելու։ Հաջորդիվ զրկումների դեպքում վարելու իրավունքի վերականգնումը կիրականացվի որակավորման քննություններ հանձնելուց հետո։

Կարգավորումն ուժի մեջ է մտնում հուլիսի 6-ից։

Վարելու իրավունքը վերականգնելու հնարավորությունից օգտվելու համար պետք է համապատասխան դիմումները ներկայացվեն հետևյալ ժամկետներում՝

1) հուլիսի 6-ից սկսած 1 տարվա ընթացքում, եթե վարելու իրավունքից զրկելու ժամկետը լրացել է մինչև հուլիսի 6-ը,
2) վարելու իրավունքից զրկելու ժամկետը լրանալուց հետո՝ 1 տարվա ընթացքում, եթե զրկման ժամկետը լրանալու է հուլիսի 6-ից հետո:

Վարելու իրավունքից զրկված անձինք հաշվառման-քննական ստորաբաժանում ներկայանալու համար պետք է նախապես հերթագրվեն՝ հերթագրման հարթակում ընտրելով «Զրկված վարորդական վկայականի վերականգնում առանց քննությունների» տողը։

Նախապես ընտրված օրը և ժամին անհրաժեշտ է ներկայանալ տարածքային ստորաբաժանում՝ ներկայացնելով վարորդական վկայական ստանալու համար հետևյալ փաստաթղթերը․

անձը հաստատող փաստաթուղթ,

վարելու իրավունքից զրկված անձի վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո առանց որակավորման քննությունների վերականգնելու և փորձաշրջան սահմանելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (50 000 ՀՀ դրամ),

նոր վարորդական վկայական ստանալու համար նաև օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (12 000 ՀՀ դրամ, իսկ թվային վկայականի դեպքում՝ 6.000 դրամ), եթե հին վկայականը վերադարձման ենթակա չէ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31