Skip to main content

ՀՀ տարածքում Ադրբեջանին պատկանող որևէ տարածք չկա, և սա էր կառավարության դիրքորոշումը երկու տարի առաջ. Մարուքյան | Արմեն Աշոտյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել. պաշտպան | 37-ամյա զինծառայողը մահшցել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. նախաձեռնվել է վարույթ. ՊՆ | Անհաջող ատեստավորումից հետո՝ ողբերգակա՞ն ավարտ․ Սիսիանի զորամասում լեյտենանտի դին է հայտնաբերվել | Այսօր կրկին զոհ ունենք բանակում | Հ-ա-յ-ե-ր-ե-ն, հարցս հայերեն էր, ո՞վ է ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյանի հարցը՝ Փաշինյանին | Ե՞րբ են մեր հողերը հետ տալու, որպեսզի իմանանք չենք «քցվել». Կարապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) | Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում | Վահագն Խաչատուրյանի օգնականը դարձավ «Հայաստան» հիմնադրամի տնօրեն | «Ջհանդամ, թե նոր է ընտրվել, Փաշինյանի հրաժարականն եմ պահանջում»․Գեղամ Մանուկյան | Կրեմլի կողքի շենքի ինչ-որ մի տեղ նստած ինչ-որ մի մարդիկ մարդկանց խոստացել են` Հայաստանի հաջորդ վարչապետը դու ես, գնա, «ուվերեննի» ասա․ Փաշինյան | Ես շատ գոհ կլինեմ, որ ՀԱՊԿ-ը մեզ հեռացնի, ՀԱՊԿ-ի հանդեպ մեր հետաքրքրությունը սպառված է․ Փաշինյանը՝ Ղահրամանյանին | Հայաստանը նոր Սեպտեմբերի 21-ի կարիք ունի. Սուրեն Սուրենյանց | Լրագրողները Երասխի կռիվներում միայնակ են, չկան «մահապարտների» գնդերը. Մարգարիտ Եսայան | Փաշինյանը վիրավորեց Վեհափառին. լարված իրավիճակ՝ ԱԺ-ում

Լրահոս

Միջամտություն է տեղի ունեցել, հոգեբանական բռնnւթյուն. մանդատից հրաժարված «Մեր քաղաք»-ի Գյումրու ավագանու անդամը փոշմանել է. Սոս Հակոբյան

Ապրիլի 21-ին «Մեր քաղաքը» խմբակցության՝ վեց հոգանոց թիմից մի հոգի՝ Կարեն Հրայրի Բադալյանը դիմում էր գրել, որ աշխատանքային հանգամանքներով պայմանավորված այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հնարավոր չի համարում իր պաշտոնավարումը որպես ավագանու անդամ և հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:

«Օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարն արձանագրություն է կազմել լիազորությունների դադարեցման վերաբերյալ: Օրենքի համաձայն, արձանագրությունը պետք է ներկայացվի համապատասխան ԸԸՀ»,-ասաց նա:

Ըստ Հակոբյանի՝ սակայն, ոչ թե որոշում է կայացնում, այլ արձանագրում է, որ այս մարդու լիազորությունները դադարել են, ըստ էության արձանագրում է այդ տեղի թափուր լինելը, որից հետո ցուցակի հաջորդ թեկնածուն պետք է դառնա ավագանու անդամ։

«Ի՞նչ է տեղի ունեցել այստեղ։ Մեր հաշվարկներով, գոնե ժամկետներն անցել են, Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն օրենքով սահմանված յոթօրյա ժամկետում չի գործել։ Ունենք տեղեկատվություն, որ Կարեն Բադալյանը դիմել է դատարան՝ փորձելով անավավեր ճանաչել քաղաքապետի արձանագրությունը»,-տեղեկացրեց նա:

Փաստաբանը մանրամասնեց, որ լիազորություններից հրաժարվելու մասին դիմումը ներկայացնելուց երկու օր հետո Կարեն Բադալյանը բոլորին անհայտ հանագմանանքերում ևս մեկ դիմում է գրել՝ խնդրելով անտեսել առաջին դիմումը, ցանկանում է պաշտոնավարել, նաև դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից։

«Հասկանալի է, որ այստեղ միջամտություն է տեղի ունեցել: Վստահաբար անձի կամքի վրա ազդեցութոյւն է եղել, այս առումով կարելի է նաև սա հոգեբանական բռնություն համարել: Այդպես չի լինում, մարդն ամսի 21-ին հրաժարվում է իր մանդատից, բերում է ինչ-որ պատճառներ ընդամենը երկու օր հետո ասում է՝ չէ, փոշմանեցի, ու բացի էն որ փոշմանեցի, հայտարարում եմ, որ անկախ ավագանի եմ այսուհետ դառնում: Գիտենք, որ ո՛չ անկախ ավագանիներ են լինում, ո՛չ պատգամավորներ բնության մեջ»,-պատմեց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31