Skip to main content

Այսօր կրկին զոհ ունենք բանակում | Հ-ա-յ-ե-ր-ե-ն, հարցս հայերեն էր, ո՞վ է ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյանի հարցը՝ Փաշինյանին | Ե՞րբ են մեր հողերը հետ տալու, որպեսզի իմանանք չենք «քցվել». Կարապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) | Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում | Վահագն Խաչատուրյանի օգնականը դարձավ «Հայաստան» հիմնադրամի տնօրեն | «Ջհանդամ, թե նոր է ընտրվել, Փաշինյանի հրաժարականն եմ պահանջում»․Գեղամ Մանուկյան | Կրեմլի կողքի շենքի ինչ-որ մի տեղ նստած ինչ-որ մի մարդիկ մարդկանց խոստացել են` Հայաստանի հաջորդ վարչապետը դու ես, գնա, «ուվերեննի» ասա․ Փաշինյան | Ես շատ գոհ կլինեմ, որ ՀԱՊԿ-ը մեզ հեռացնի, ՀԱՊԿ-ի հանդեպ մեր հետաքրքրությունը սպառված է․ Փաշինյանը՝ Ղահրամանյանին | Հայաստանը նոր Սեպտեմբերի 21-ի կարիք ունի. Սուրեն Սուրենյանց | Լրագրողները Երասխի կռիվներում միայնակ են, չկան «մահապարտների» գնդերը. Մարգարիտ Եսայան | Փաշինյանը վիրավորեց Վեհափառին. լարված իրավիճակ՝ ԱԺ-ում | Փաշինյանը վերջապես ուղիղ ասաց, թե ինչ է ուզում Կաթողիկոսից. խնդիրն Արցախի անունը տալն է եղել. Նարեկ Կարապետյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով | Հայաստանը հաստատակամորեն աջակցում է արդար և տևական խաղաղության հաստատմանը Ուկրաինայում. Փաշինյանը՝ Զելենսկիին | Վերջ պետք է տանք Հայոց ցեղասպանnւթյան զենքայնшցմանը, այդ կրակnցից մենք ենք զnհվել ու զnհվելու. Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Ապօրինի արդյունահանում՝ ձկնաբուծարան կառուցելու քողի տակ (տեսանյութ)

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հերթական օպերատիվ տեղեկությունը ապօրինի արդյունահանման վերաբերյալ: Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Ըստ տեղեկության` սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն, Մասիս համայնքի ղեկավարի որոշմամբ մեկ այլ ընկերությանը տրված ձկնաբուծական ջրավազանի կառուցման շինթույլտվության քողի տակ, Զորակ գյուղում գտնվող չորս հեկտար հողամասում 2023 թվականի հուլիսից մինչ օրս առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում:

Պարզվել է, որ այս ընթացքում արդյունահանած շուրջ ութ հազար խորանարդ մետր ավազակոպճային հանույթը Սայաթ-Նովա գյուղում ապօրինի կառուցված լվացման և տեսակավորման կետից իրացվել է շուրջ 46 միլիոն դրամով: Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և հողը փչացնելու հատկանիշներով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31