Skip to main content

Իրանը հայտարարել է պաշտպանականից հարձակողական ռազմական դոկտրինի անցնելու մասին | ՔԿ Երևան քաղաքի վարչության պետի աշխատասենյակում ոստիկանության ծառայողը ծեծի է ենթարկվել | Չկա հիմք, չկա խափանման միջոց. Դավիթ Բալայանի որոշման հետքերով․ փաստաբան | Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանի մասին ԱԺ ամբիոնից դատողություններ անելուց առաջ արժե պատասխանել մեկ պարզ, բայց քաղաքականապես շատ ծանր հարցի․ Հենրիխ Դանիելյան | Տիգրանաշենը վերջին մեծ արարի առաջին հանգրվանն է․ Հայկ Մարտիրոսյան | Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. WT | Սեյրան Օհանյանի տիկնոջ նոր գրառումը | Արշավ-բանակում դեպի Խուստուփ. Արցախի ՀՄԸՄ | Ասեց՝ Արցախը Հայաստան է ու հանձնեց Արցախը, հիմա էլ՝ Արծվաշենը մերն է ասելով, հանձնում է Տիգրանաշենը. Շարմազանով | Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի տարածքում, խարույկի շուրջ զրուցել մասնակիցների հետ | ՀՀ քաղաքացիներն օգտվել են ՀՀ վերադարձի չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու համար տրամադրվող գումարի փոխհատուցման՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրված աջակցությունից․ ԱԳՆ | Նույնիսկ ամենադժվարին հանգամանքներում Ռուսաստանը չի շեղվի ժողովրդական ինքնիշխանության սկզբունքներից․ Պուտին | Ախուրյան-Կառնուտ ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել հողաթմբերին ու ծառին․ կա վիրшվոր | Արթուր Պետրոսյանը Ծանրամարտի պատանիների ու Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ | ՊԵԿ-ում կրիպտոակտիվների և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի կարգավորումների ու ռիսկերի կառավարման վերաբերյալ քննարկում է անցկացվել

Լրահոս

Արտասահմանցի ֆուտբոլիստների սահմանափակում` տրանսֆերային պատուհանի ամենաթեժ պահին

Արտասահմանցի ֆուտբոլիստների սահմանափակում` տրանսֆերային պատուհանի ամենաթեժ պահին ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգում նախատեսված է սահմանափակում, որով յուրաքանչյուր ակումբի թույլատրվում է գրանցել առավելագույնը 15 օտարերկրացի ֆուտբոլիստ:

Եվրոպական մրցաշարերում հանդես եկող հայկական ակումբները փորձում են բարձրակարգ առաջնություններից համալրել իրենց կազմերը, Հայաստանը պատվով եվրոգավաթներում ներկայցնելու համար, սակայն ՀՖՖ մրցումների անցկացման նոր որոշման համաձայն հնարավոր է գրանցել ակումբում ոչ ավել քան 15 լեգիոներ: Սահմանափակումը ներդրվում է ՀՖՖ մրցաշարերին ակումբների գրանցման ժամկետից հետո։

Ստացվում է՝ ակումբները դիմել են մեկ կանոններով առաջնության մասնակցելու համար, սակայն փաստացի մասնակցելու են այլ կանոններով առաջնության։ Հանուն հայ ֆուտբոլիստների սահմանափակում արդեն իսկ կա՝ առնվազն 3 ֆուտբոլիստ պիտի լինի մեկնարկային կազմում, 9-ը՝ խաղի հայտացուցակում։ Փաստացի սա ոչ անհրաժեշտ կրկնակի կարգավորում է։

Փոփոխությունն ընդունվել է ակտիվ տրանսֆերային պատուհանի ընթացքում, երբ ակումբներն արդեն ունեն ընթացիկ բանակցություններ և ձեռք բերված պայմանավորվածություններ։ Սա ստեղծում է մարզական, ֆինանսական և իրավական ռիսկեր։ Սահմանափակումը կարող է թուլացնել այն ակումբների մրցունակությունը, որոնք Հայաստանը ներկայացնում են եվրոպական մրցաշարերում՝ վնասելով և՛ ակումբներին, և՛ հայ ֆուտբոլիստների մրցունակությանը։

Կանոնակարգն ազդում է նաև այն հայազգի ֆուտբոլիստների վրա, որոնք չունեն ՀՀ քաղաքացիություն կամ դեռ չեն հրավիրվել Հայաստանի հավաքականներ։ Նրանք նույնպես համարվելու են օտարերկրյա ֆուտբոլիստներ, ինչի հետևանքով ակումբները կարող են հրաժարվել նրանցից՝ «լեգեոներների տեղը չզբաղեցնելու» պատճառով. ՀՖՖ գործող ղեկավարության պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, ուստի այս փուլում անտրամաբանական է ոչ ռազմավարական, էպիզոդիկ փոփոխությունը, որին դեմ են ակումբները։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31